Կանխիկ վճարում ապրանքի դիմաց

Arpine.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, եթե կազմակերպությունը հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել ապրանք և վճարումը կատարել է կանխիկ ձևով իր աշխատակցի միջոցով (եթե չեմ սխալվում` միանգամից դիմացի կազմակերպության աշխատակցին վճարում ցույց տալու դեպքում նրա անձնագրային տվյալներն են պետք), այս դեպքում դրամարկղի ելքի օրդերում վճարման հիմքը և նպատակը տողում պե՞տք է գրել հ.ֆ, թե՞ դիմացի կազմակերպության մուտքի անդորրագրի տվյալները: Եվ ի՞նչ ձևակերպում պետք է տալ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Կանխիկ վճարում ապրանքի դիմաց

  1. Կա 2 տարբերակ:
    1. առհաշիվ տրված գումարի միջոցով այս դեպքում տալիս ես Դ 228 Կ 251, հետո Դ 5211 Կ 228, Դ 2261 Կ 261 ԱԱհի դեպքում, ելքի օրդերի հիմքը և նպատակը, առհաշիվ տրված գումար
    2. միանգամից, հիմքը և նպատակը, համաձայն հաշիվ…. առ ….., և դրամ. մուտքի օրդեր ….. առ ….. Դ 5211 Կ 251, և Դ 2261 Կ 261, եթե կա ԱԱՀ:

    0
  2. Inna, շնորհակալություն արձագանքի համար: Երկրորդ տարբերակի դեպքում ես կարո՞ղ եմ գումարը ելք անել կազմակերպության տնօրենի անունով, թե՞ պարտադիր պետք է գործընկեր կազմակերպության աշխատակցի անունը գրվի:

    0
  3. Դուք կարող եք գումարը դուրս գրել Ձեր կազմակերպության տնօրենի կամ էլ գանձապահի անունից, եթե դուրս գրեք գործընկեր կազմակերպության աշխատակցի անունից, ապա պարտադիր պիտի գրեք նրա անձնագրի տվյալները:

    0
  4. Մի կարևոր բան մոռացա` գործընկեր կազմակերպության կողմից տրված դրամարկղի մուտքի անդորրագրի վրա պիտի լինի պարտադիր Ձեր տնօրենի կամ էլ գանձապահի տվյալները “ստացված է” տողում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *