22/10/2026

ձեռքբերում

Արմինե․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ՌԴ-ում առևտուր է իրականացնում Wildberries հարթակի միջոցով։ Ապրանքը ձեռք է բերում ռուսական ընկերությունից՝ թղթային հաշիվ-ապրանքագրի հիման վրա։ Այդ հաշիվ-ապրանքագիրը համարվո՞ւմ է ապրանքի փաստաթղթավորված ձեռքբերումը հավաստող փաստաթուղթ, և արդյո՞ք դրա հիման վրա հնարավոր է նվազեցնել շրջանառության հարկը։

Սոնա․

Բարև Ձեզ։
Եթե շրջանառության հարկ վճարող ԱՁ-Ն ապրանքները ձեռք է բերում ռուսական արտադրամասից, ինչպե՞ս կարող է հիմնավորել ծախսերը՝ շրջանառության հարկի գումարից նվազեցնելու համար, արդյո՞ք անհրաժեշտ է ինքնահաշիվներ դուրս գրել։

Ռուսլան․

Բարև ձեզ։ Եթե գյուղմթերք ենք ձեռք բերում գյուղացուց, ունենք գյուղապետարանի տեղեկանքը, գյուղացու անձնագրային տվյալները, կազմում ենք գնման ակտ, արդյո՞ք դա կարողանում ենք ծախսագրել շրջհարկով։

Անահիտ․

Բարև ձեզ։ Փորձառու հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնեք։ Բանջարեղենի խանութ ունենք, գյուղացուց տեղեկանքներ ունենք, որ կոնկրետ մշակաբույս են աճեցնում, դրանց հիման վրա գնման ակտ կազմել, թե՞ պայմանագիր։ Եվ շրջհարկի հաշվետվությունում գնման թիվը որպես սկզբնական արժեք կարո՞ղ եմ ճանաչել, թե՞ այլ նրբություններ կան։

Զոհրաբ Ղազարյան․

Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող ավտոտեխսպասարկման կետի համար որպես ծախս կարո՞ղ են համարվել վարկային տոկոսները, հիմնական միջոցների ձեռքբերումները և արևային կայանը։ Շնորհակալություն։

Պարույր․

Հարգելի կոլեգաներ, ԱՁ-ն ուզում է զբաղվել միրգ-բանջարեղենի վաճառքով։ Ապրանքները ձեռք է բերելու շուկայից առանց հարկաին հաշվի։ Աշխատելու է շրջհարկով։ Ինչպե՞ս պետք է փաստաթղթավորել գործնթացը, գնման ակտ 10% եկամտային հարկով ու առանց նվազեցումների 10% շրջհա՞րկ։

Ռոզա․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով է հարկվում, ունի ՀՄ-ի վաճառք, որը գործունեության հետ չի առնչվում։ Ինչպե՞ս է դա ձևակերպվում ԱԱՀ-ի հաշվարկում, երբ․

1․ վաճառվում է ձեռքբերման գնով
2․ վաճառվում է ձեռքբերման գնից ցածր
3․ վաճառվում է ձեռքբերման գնից բարձր
4․ ՀՄ-ն ամբողջովին մաշված է և մաշված չէ

Քրիստինե․

Բարև բոլորին։ Կազմակերպությունը, որն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, կարո՞ղ է ձեռք բերել բնակարան, որի համար դիմացի կողմը հաշիվ է դուրս գրելու մեզ։ Ի՞նչ հարկեր են առաջանում։ Հետո կարո՞ղ է այդ բնակարանը վաճառի, այդ դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում։ Խնդրում եմ օգնեք հասկանամ։

Հասմիկ․

Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն շարժիչի յուղի վաճառքի հաշիվ է գրում, բայց չունի ձեռքբերման փաստաթուղթ և չի հանդիսանում ներմուծող, այս պարագայում ապրանքի դրոշմավորումը ինչպե՞ս պետք է կատարվի։

Արման․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ցանկանում է ձեռքբերել էլեկտրամոբիլ լիզինգով։ Ինչպե՞ս են կատարվելու այս ձեռքբերման մասով ծախսագրումները՝ բանկի կողմից դուրս գրված հաշիվների հիման վրա, թե՞ այլ եղանակով։ Նախապես շնորհակալություն։

Անի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հարցիս․ եթե ԱՁ-ն իր քարտից գնում է կատարել (անձնական), հիմա խանութն ասում է՝ կարող է հաշիվ դուրս գրել, արդյո՞ք դա անհրաժեշտ է։ ԱՁ-ն աշխատում է շրջհարկով օնլայն տանից՝ ծախսեր չի կատարում։

Անի․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք լրացնել շահութահարկի հաշվետվությունը։ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում և զբաղվում է սանտեխնիկայի արտադրությամբ, շրջանառությունը առանց ԱԱՀ կազմում է 2 330 000 դրամ, չունի աշխատողներ, ունի ստացված հարկային հաշիվ 01․07․2026թ-ով (ԱԱՀ-ով 132 000 դրամ), իսկ 2025թ-ով ունի մեկ գնված ապրանք խանութից, որի ՀԴՄ-ում ներառվել է ՀՎՀՀ-ն, արժեքը 27 090 դրամ։ Խնդրում եմ ասեք՝ համախառն եկամուտ դաշտում ինչ թիվ պետք է լրացնել, և նվազեցումների մեջ կարո՞ղ եմ ներառել 2026թ-ին ստացված հաշվի տվյալները, և եթե ԱԱՀ-ով շրջանառությունը կազմել է 2 796 000 (առանց ԱԱՀ 2 330 000), արդյո՞ք պետք է վճարվի առողջապահության ապահովագրության տարեկան վճար։

Խնդրում եմ նշեք նաև՝ ի՞նչ տոկոսով է հաշվարկվում արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ի շահութահարկը։

Անուշ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ցանկանում է զբաղվել հագուստի և զարդերի վաճառքով, ապրանքները գնում է արտասահմանյան տարբեր խանութներից, որպես անհատ, ինչպես նաև պատրաստվում կամ կարվում է Հայաստանում անհատ անձի կողմից: Ինչպե՞ս պետք է կազմակերպել ապրանքի մուտքի գրանցումը, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, ի՞նչ հարկեր և հաշվետվություններ են անհրաժեշտ ուղարկել:

Ալբերտ․

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան, մեկ հարց ունեմ․ հագուստի և կոշիկի խանութ սրահ է, 2025 թվականին անցել է 24 միլիոն շրջանառությունը, և հունվարի 1-ից պետք է անցնեմ անվանացանկի, բայց ունեմ այսպիսի խնդիր՝ ես խանութում ունեմ օրինակ կանացի մայկաներ, որ այդ ապրանքներին չունեմ ձեռքբերման փասթաթուղթ, այդ դեպքում ի՞նչ է լինում և ի՞նչ է նշանակում, եթե ապրանքի ձեռքբերման փասթաթուղթ ունես, ապա հարկերդ կլինի ցածր, եթե չունես՝ կլինի բարձր։ Շնորհակալություն։

Սերգեյ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն զբաղվելու է ծաղիկների և կոսմետիկայի վաճառքով, եթե առանց փաստաթուղթ գնում է կատարում, հաշիվ չեն տրամադրում, և գնված կոսմետիկան QR կոդ ունի, պարտադի՞ր է QR կարդացող սարք ունենալ: Իսկ եթե գնում է կատարում և էլեկտրոնային հաշվի փոխարեն ՀԴՄ կտրոն են տալիս, դա փաստաթղթավորված ձեռքբերում համարվու՞մ է, կտրոնը հիմք համարվու՞մ է ծախս ցույց տալու համար:

Արմեն․

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ԱՄՆ-ում գրանցված կազմակերպությունից ինվոյսով ձեռք է բերել ֆուտբոլի տոմսեր՝ վերավաճառելու նպատակով։ Արդյո՞ք այս դեպքում տոմսերի ձեռքբերումը ենթակա է ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկման, և եթե այո, ապա քանի % է լինելու հարկը։ Շնորհակալություն։

Վարդինե․

Բարև բոլորին։
Հարգելի խմբակիցներ, խնդրում եմ, ովքեր ունեցել են նմանատիպ դեպք, օգնեն ինձ․
շրջանառության հարկով աշխատող ԱՁ գործունեությունը դադարեցրել ենք և բացել ՍՊԸ։ ԱԱՀ-ով պետք է աշխատի, մնացորդները ինչպե՞ս պետք է ՍՊԸ-ն ձեռք բերի ԱՁ-ից, մեկ անձից գնման ակտո՞վ, տնօրենը նույն անձն է, նախկին ԱՁ-ն։
Խնդրում եմ պատասխանել։

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն օնլայն ապրանք է պատվիրել և ստացել է Globbing-ով ու մաքսային հայտարարագրում չի արվել, այդ դեպքում այն վաճառելու դեպքում արդյո՞ք կդիտվի շուկայից ձեռքբերում և կհարկվի եկամտային հարկով, թե՞ պարզապես ծախսագրելու իրավունք չի ունենա։

Agata.

Բարև Ձեզ: ԱԱՀ վճարող կազմակերպությունն ունի ստացված հարկային հաշիվ, սակայն տվյալ ձեռքբերումը անմիջապես չի վերաբերում կազմակերպության գործունեությանը, այլ մշակութային բնույթի ծախս է (ներկայացման համար դահլիճի վարձակալություն): Արդյո՞ք տվյալ հաշվի ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա է: Եթե ոչ, ապա պակասեցումը ո՞ր հոդվածի համաձայն պետք է կատարել: Շնորհակալություն։

Rob.

Բարև Ձեզ։ Շրջ. հարկով աշխատող կազմակերպությունը գյուղացուց գնում է կաթ, վերամշակում և վաճառում, հարցս հետևյալն է.
1. գնման ակտի դեպքում եկամտային հարկի պարտավորություն առաջանու՞մ է, թե՞ ոչ
2. գնման ակտով ձեռքբերումները ճանաչվու՞մ է ապրանքի ձեռքբերում և դիտվու՞մ է որպես ծախս

Անի․

Եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն ձեռք է բերում ֆիզ անձանցից խոտաբույսեր հետագայում դրանք վաճառելու նպատակով, ապա կարո՞ղ է գնման ակտով ձեռք բերել և ազատվել եկամտային հարկի 20 % պարտավորությունից, և այդ իմաստով ի՞նչ տարբերություն կա միակողմանի և երկկողմանի գնման ակտերի միջև։ ՀՕ 150 հոդվածի 13-րդ մասի համաձայն շրջհարկով աշխատող ԱՁ-ն ցանկացած ապրանքի ձեռք բերման ժամանակ է ազատվու՞մ եկամտային հարկի պարտավորությունից։

Գրիշ․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրել այս դեպքում: ԱՁ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և զբաղվում է խոտաբույսերից թեյերի արտադրությամբ, հումքը գնում եմ գյուղացիներից։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Կանխավ շորհակալ եմ։

Գայանե․

Բարև Ձեզ, Wildberries-ում վաճառքներ անելիս Չինաստանից գնված ապրանքի համար թղթային ինվոյս ունենալը հի՞մք է ծախսերի նվազեցման համար։ Եվ ապրանքների վաճառքի դեպքում պե՞տք է հաշիվ դուրս գրել և ու՞մ անունից։

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Խաղալիքի խանութ է, 2024 թվականին աշխատել է շրջհարկով։ 2024 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ունեցել է մեծ քանակի ապրանքային մնացորդ, որոնք որ ձեռք է բերվել առանց փաստաթղթերի։ Կառավարությունն այժմ արտոնությունների հնարավորություն է տալիս օգտվել 2 եռամսյակներում 5 % -ից։ 1-ին եռամսյակի ժամկետը մինչև մայիսի 1 է, բայց չգիտեմ՝ ի՞նչ փաստաթղթեր և ու՞ր պետք է ներկայացվի։ Խնդրում եմ մանրամասն ներկայացնել քայլերը։ Կանխավ շնորհակալ եմ հարգելիներս։

Արսեն․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը մեքենայի ձեռք բերման ժամանակ վճարել է 12 000 համարանիշի ստացում, 5 000 մեքենայի գրանցում, 6 000 գրանցման վկայական, 150 000 ցանկալի համարանիշի արժեք։ Այս վճարումներից որո՞նք պետք է գրանցվեն որպես մեքենայի ինքնարժեք, որոնք ծախսագրվեն։ Շնորհակալություն։

Վահագն․

Բարև Ձեզ։ Մի հարց իմ մոտ առաջացավ։ 2025թ․-ին առևտրի ոլորտը շրջանառության հարկը հաշվելու ժամանակ հարկը կարող ենք նվազեցնել ձեռք բերված ապրանքների մասով 9,5 տոկոսով, հիմա ենթադրենք վաճառել ենք ապրանք 2 000 000 դրամի, ձեռք ենք բերել օրինակ 2 500 000 դրամի ապրանք հարկային հաշիվներով, ձեռք բերումների 9,5 տոկոս նվազեցումը վերաբերվու՞մ 2 500 000 դրամին և կապ չունի՞, որ այդ ձեռք բերված ապրանքների համար մատակարարներին մնացել ենք պարտք։ Ինչու՞ եմ հարցնում՝ հաշվարկի մեջ այդ տողը գրված է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեք։

Էրիկ․

Բարև ձեզ։ Փաստաթղթեր բաժնում “Գնման ակտի” ձևի մեջ առկա են “Վաճառքի գինը” և “Գումարը” սյունակները։ Ա՞յս ձևն է ընդունվածը 2025-ի համար։ Եթե դրանք պարտադիր լրացման սյունակներ են, ապա ո՞նց անի վերավաճառողը, եթե մի գնման ակտով ձեռքբերված ապրանքները վաճառելու է տարբեր գործընկերներին տարբեր գներով։

Գնման ակտի լրացման մասին օրենք, կարգ կամ այլ իրավական հիմք կարո՞ղ եք տրամադրել։