Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը 2 ամիս ազատման դիմում չգրել

Susan.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Ունենք աշխատակից, ով գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Նրա զբաղեցրած հաստիքը կրճատվել է և նրան ծանուցվել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով կազմակերպությունը նրան չի կարող նոր աշխատանքով ապահովել /ԱՕ հոդված 113-ի 3-րդ կետ/։ Աշխատակիցը նշում է, որ ինքը կարող է 2 ամիս ազատման դիմում չգրել, պատճառաբանելով, որ այդ ընթացքում հնարավոր է կազմակերպության ֆինանսական իրավիճակը փոխվի: Խնդրում եմ ասեք, կա արդյո՞ք նման իրավունք: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը 2 ամիս ազատման դիմում չգրել

  1. Նախ դա ԱՕ 113-ի 3-րդ մասը դա 3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում. կարծում եմ, որ պետք է լինի 2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում: 113 հոդվածը չի նախատեսում ազատում աշխատողի դիմումի հիման վրա, այլ առանց դրա: Պետք է հաշվի առնեք նաև նույն հոդվածի այս մասը.
    3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

    Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

    0
  2. Բարև Ձեզ, հարգելի Տիգրան: Եթե Ձեզ ճիշտ հասկացա, երբ աշխատակիցը ստանա ծանուցումը, որ կազմակերպությունը չի կարող իրեն նոր աշխատանքով ապահովել, այլևս նրա ազատման դիմումի կարիքը չկա՞։ Տնօրենը կարո՞ղ է նրան ազատել մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտին։ Անչափ շնորհակալ եմ:

    0
    1. Սակայն աշխատեք գրավոր հիմնավորել, որ առաջարկվել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից, կամ գործատուի մոտ համապատասխան հնարավորությունները բացակայում են:

      0
  3. Առաջնորդվեք ՀՀ ԱՕ Հոդված 114. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը հոդվածի 2.2 կետով։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *