Կարո՞ղ է Ա/Ձ-ն դադարեցնել գործունեությունն առանց հետևանքների

Nune.

Բարև Ձեզ: Ես պետ. ռեգիստրում գրանցվել եմ որպես ԱՁ, բայց դեռ ՊԵԿ չեմ տվել հայտարարություն /դեռ քսան օրը չի լրացել/ կարո՞ղ եմ արդյոք այս պահին սառեցնել գործունեությունս առանց հետևանքների:
Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Կարո՞ղ է Ա/Ձ-ն դադարեցնել գործունեությունն առանց հետևանքների

  1. Պետ. ռեգիստրում գրանցվելուց միանգամից հարկայինում Դուք համարվում եք գրանցված: Այնպես որ, եթե ուզում եք դադարեցնել գործունեությունը՝ ամեն դեպքում պետք է հայտարարությունը միկրոյի, եթե այդ դաշտին Դուք համապատասխանում եք, պետք է տաք, հետո տաք գործունեության դադարեցման հայտարարություն, որպեսզի չունենաք այլ պարտավորություն հարկերի վճարման և հաշվետվությունների հանձնման։

    0
  2. Գոնե հաշվառվեք հաշվետվությունների համակարգում, որից հետո ներկայացրեք գործունեության ժամանակավոր դադարի մասին հայտարարություն: Եթե պետք է գործունեություն չսկսած լուծարման գնաք՝ բա գրանցվելու իմաստը ո՞րն էր:

    0
  3. ՏՀՏ-ից վերցրեք Էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգի մուտքանուն և գաղտնաբառ, մուտք գործեք համակարգ և լրացրեք գործունեության ժամանակավոր դադարեցման հայտ՝ հետագայում վերսկասելու հնարավորությամբ։

    0
  4. Հարգելի Նունե, Ձեր տվյալները ավտոմատ կերպով Պեկ-ի տեղեկատվական բազայում ավտոմատ գրանցվել է: Սակայն օրենքը չի սահմանափակում Ձեր դիմումը ընդունելու էլեկտրոնային ձևաչափով: Ուղղակի Դուք չեք նշել Ձեր գրանցման օրը, որով և կդիտարկվեր հստակ մոտեցումը:

    0
  5. Ձեզ պետք է ասած լինեին ՊԵկ-ի էլեկտրոնային համակարգում պարտադիր գրանցված լինելու հանգամանքը:

    0
  6. Կարող եք ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և դադարեցնել գործունեությունը, քանի որ այս հարկային տարվա ընթացքում կրկին գործունեություն ծավալելու պարագայում կհանդիսանաք ԱԱՀ վճարող: Չմոռանաք մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

    0
  7. Կարող եք նորկայացնել որպես միկրոձեռնարկատիրության հարկատեսակ և տաք Ձև 207՝ անորոշ ժամկետով դադարեցում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *