Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Կայքի փաստաթղթեր մասում կա ձևը գնման ակտի, օգտվեք:

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Լրացում, գնման ակտը պետք է կազմել ֆերմերի հետ հարաբերության մասով, իսկ սպանդանոցը դա ծառայության մատուցում է, պետք է ելնեք այն համաձայնությունից, թե սպանդանոցի ծախսը, որ կողմի վրա է: Հղումից ելնելով հասկացա, թե ինչ ձև 5-ի մասին է:
Անպայման գնման ակտում նշեք անձնագրային տվյալները, որ եկամտային հարկի խնդիր չլինի:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Ես կարծում եմ՝ խանութը գործում է Երևանից դուրս և քանի որ գործում է միկրոյի դաշտում հարկվելու խնդիր չկա, բայց միսը պետք է անպայման ձեռք բերել սպանդանոցից՝ անվտանգությունը հաստատող ձև 5 անասնաբուժական փաստաթղթով, որպեսզի չտուգանվել սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից։

Anushik
Anushik
5 տարի առաջ

Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող (ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՉՀԱՐԿՎՈՂ) եկամուտներ են համարվում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված ֆիզիկական անձանց՝ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները:

Աննա
Աննա
5 տարի առաջ

Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները նշեք, որպեսզի եկամտային հարկի խնդիր չունենաք: Գնման ակտի մեջ նշված պետք է լինի ճշգրիտ ապրանքի անվանում, չափման միավոր, քանակ, գին, գումար: