Կարո՞ղ է գյուղատնտեսական կոոպերատիվը գործել միկրոյի դաշտում

Սիմոնյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում ե ասեք. արդյո՞ք կարող է տվյալ գործունեությունը գործել միկրոյի դաշտում՝ գյուղատնտեսական կոոպերատիվը արտադրում է բանջարեղեն և վաճառում Երևանում: Չէ ո՞ր դա առք և վաճառք չէ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anushik

Նախ պետք է կանոնադրությունում ստուգեք՝ արդյոք Ձեր կոոպերատիվը շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձ է: Ամենայն հավանականությամբ լինելու է ոչ: Հետևաբար Դուք չեք կարող հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Միկրոձեռնարկատիրություն է համարվում սույն գլխով սահմանված չափանիշները բավարարող ռեզիդենտ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական եկամուտ ստանալու նպատակով իրականացվող գործունեությունը:

Ալլա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ
Հոդված 5. Կոոպերատիվի գործունեության ուղղությունները
1. Կոոպերատիվներն ստեղծվում են ըստ գործունեության հետևյալ ուղղությունների.
1) գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և իրացման` գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն և իրացում, ծառայությունների մատուցում, գյուղատնտեսական արտադրանքի պահպանում, փոխադրում, փաթեթավորում, գովազդ և արտադրությունից մինչև սպառում արժեքային շղթայի փուլերի այլ գործառույթներ.
2) գյուղատնտեսական մատակարարման` անդամների համար պարարտանյութի, վառելիքի, քսանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների, սերմերի, տնկանյութի, կերի, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի, գյուղատնտեսական կենդանիների, գյուղատնտեսական արտադրության համար այլ ներդրանքների մատակարարում.
3) գյուղատնտեսության ոլորտում սպասարկման (ծառայություններ մատուցող)` գյուղատնտեսական մեքենայացված աշխատանքներով սպասարկում, բույսերի պաշտպանության, տոհմային գործի, անասնաբուծության, հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, անասնաբուժական, գյուղական շինարարության, գյուղական բնակչությանը գիտախորհրդատվական, տեղեկատվական, կենցաղային սպասարկման բնույթի ծառայությունների մատուցում.
4) գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման` գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման արդյունքում սննդամթերքի (մսամթերք, կաթնամթերք, հացամթերք, պտղահատապտղային և բանջարեղենային պահածոներ, խմիչքներ և այլն), ինչպես նաև սննդամթերք չհանդիսացող (համակցված կեր, դեղաբույսեր, եթերայուղեր և այլն) արտադրատեսակների արտադրություն:
2. Կոոպերատիվը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է համատեղել գործունեության առանձին ուղղություններ` հանդես գալով որպես գործունեության տարբեր ուղղություններ ունեցող կոոպերատիվ և իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ գործունեություն:
3. Կոոպերատիվն իրավունք ունի ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:

Ըստ Ձեր գրածի, եթե արտադրելու եք և վաճառեք, ապա կարող եք դիտվել որպես միկրո, եթե մնացած բոլոր պայմաններին բավարարել եք։

Տիգրան

Այո, մինչև 24 մլն տարեկան իրացման շրջանառության շեմը կարող է: Իսկ վաճառքի կազմակերպումը, ո՞ր եղանակով է արվում ու ինչպե՞ս: Հենց դրանով էլ կարող եք հիմնավորել, որ Ձեր արտադրանքն եք վաճառում:

Nerses

Այո, եթե իր արտադրանքն է վաճառելու և համապատասխանում է միկրոյի մնացած պայմաններին: Կարող է:

Արթուր

Իսկ ինչու՞ չեք դիտարկում ընդհանուր հարկման դաշտում աշխատելու տարբերակը, չէ՞ որ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները (ՀՕ հոդված 126), իսկ ԱԱՀ մասով ազատվում են մինչև 115 միլիոն դրամ շեմը անցնելը։

Սիմոնյան

Իսկ չէ ո՞ր աշխատողի մասով արդեն եկամտայինը 23 տոկոս է կազմում ընդհանուր հարկման դաշտում։ Բայց ինձ մի ուրիշ բան է հետաքրքիր, հարկման ընդհանուր դաշտում աշխատելու դեպքում ԱԱՀ-ի հաշվարկ և շահութահարի հաշվարկ այդ դեպքում չենք ներկայացնու՞մ: