Կոշիկի վերանորոգման աշխատանք

Կարինե.

Ես շատ եմ ուզում իմանալ արտոնագրված հարկի մասին: Ես զբաղվում եմ կոշիկի վերանորոգման աշխատանքով (փինաչի): Ուզում էի իմանալ, բացի տարեկան 80000 – ից, սոց վճարումներ պիտի՞ կատարեմ և պարտադիր պե՞տք է Ա/Ձ կամ ՍՊԸ լինեմ:

Կիսվել՝

2 մեկնաբանություն - “Կոշիկի վերանորոգման աշխատանք

  1. Բարև Ձեզ, Կարինե։ Համաձայն Արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Արտոնագրային վճարի տարեկան գումարի առավելագույն չափը սահմանվում է Երևան քաղաքի համար և կազմում է 60000 դրամ։ Կուզենայի իմանալ, Դուք այդ 80000 դրամ գումարի չափը որտեղի՞ց եք վերցրել։ Բացի արտոնագրային վճարի տարեկան գումարից, Դուք պետք է վճարեք ամսեկան 5000 դրամ, որպես սոց. վճար։ Այլ վճարների մասին, նախատեսված արտոնագրային վճար վճարողների համար, ես տեղյակ չեմ։ Արտոնագրային վճար վճարողները այն ժամանակահատվածում, որում հանդիսանում են արտոնագրային վճար վճարող և դրան նախորդող օրացուցային տարում իրավունք չունեն հանդիսանալու Ա/Ձ։

  2. 01 հունվարի 2011թ-ից գործում է Արտոնավճարների մասին ՀՀ նոր օրենքը, համաձայն որի դուք կարող եք արտոնավճար վճարող համարվել նաև այն դեպքում, եթե ԱՁ եք: Օրենքով սահմանված են թվով յոթ սահմանափակումներ: Դուք պետք է վճարեք եռամսայկի համար 20.0 հազար դրամ արտոնավճար և Ձեր ցանկությամբ նաև 5000 դրամ սոց վճար, եթե ցանկանում եք, որ արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածի համար ունենաք աշխատանքային ստաժ:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *