Կազմակերպությունը զբաղվելու է կրթական բիզնեսով և ՏՏ ոլորտում

Արման․

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է կրթական բիզնեսով և ՏՏ ոլորտում: Կցանկանայի իմանալ՝
1. արդյո՞ք ՍՊԸ-ն է վճարելու եկամտային հարկը, և ի՞նչ գումարների մասին է խոսքը,
2. ի՞նչ չափով եմ շահութահարկ վճարելու ՊԵԿ-ին,
3. աշխատակիցների գրանցման համար ի՞նչ է հարկավոր, և ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ամսակա՞ն, թե՞ տարեկան կտրվածքով եմ կատարելու վճարները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Բարև Ձեզ: Դուք եք որոշելու՝ ինչ հարկատեսակով եք աշխատելու: Եթե հարկերի առումով ուզում եք տնտեսել, ապա ՍՊԸ-ն գրանցելու պահից քսան օրվա ընթացքում պետք է ներկայացնեք դիմում ՊԵԿ-ին՝ շրջանառության հարկով հարկվելու համար: Այդ դեպքում աշխատակազմի եկամտային հարկը հաշվարկվում և հաշվետվությունը հանձնվում է յուրաքանչյուր ամիս, շրջանառության հարկը՝ երեք ամիսը մեկ, շահութահարկ չի հաշվարկվում: Վճարումները կատարվում են նախորդ ամսվա համար մինչև հաջորդ ամսվա քսանը:

Մարինե

Եթե կրթական բիզնեսը հենց ՏՏ ոլորտում է, ուրեմն օգտվում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքից:
Եկամտային հարկ վճարելու է 10 տոկոսի չափով: Օրինակ՝ եթե Դուք պայմանագիրը կնքելուց գրեք աշխատավարձ 150 000 դրամ՝ ներառյալ հարկերը, ապա 15 000 դրամ եկամտային հարկ կպահեք, 3 750 դրամ՝ սոց., 1 000 դրամ՝ դրոշմանիշային վճար, աշխատողին կվճարվի 130 250 դրամ:
Շահութահարկ վճարվելու է 20 տոկոս, սակայն ՏՏ իրացումից ստացվող եկամուտները եկամուտ չեն համարվում, և դրա իրացման վրա կատարված ծախսերն էլ ծախս չեն համարվում: Դա նշվում է «Շահութահարկի մասին» օրենքում:
Աշխատակիցների գրանցման համար հարկավոր է անձնագիր, սոց. քարտ (hանրային ծառայությունների համարանիշ), մասնագիտությունը փաստող վկայական: Գրանցում են օնլայն աշխատանքի ընդունելուց մեկ օր առաջ, 79 ձևն է: Աշխատավարձից պահված հարկերը վճարվում են ամսական, և ամսական հանձնվում է ձև 189 հաշվետվությունը, ԱԱՀ-ն՝ ամսական, շահութահարկը՝ տարեկան, սակայն կա կանխավճար, որը եռամսյակային է, նոր գրանցվողները կարող են և չվճարել:
Արտոնություններից օգտվելու համար պետք է դիմել հարկային ու ստանալ հավաստագիր, հնարավոր է նաև՝ այլ արտոնություններ էլ սահմանված լինեն, տեղում կճշտեք՝ ինչ է հավաստագրում ներառվել:
Հնարավոր է ընտրել նաև հարկման այլ ռեժիմ:
Եթե կրթությունը տեղեկատվական ոլորտում չի իրականացվում, ապա այդ մասով արտոնություններ չկան:

Հայկանուշ

ՏՏ ոլորտում առկա է արտոնություն, օգտվեք «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքից: Եթե այդ օրենքը Ձեզ համար չէ, ապա աշխատեք շրջանառության հարկով:
Աշխատողներին գրանցեք 79 ձևով, աշխատողի համար ամսական վճարեք եկամտային հարկ և սոցիալական վճար։