Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստի հաշվարկ

232

Աստղիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք՝ համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը որտե՞ղ պետք է հաշվարկել և վճարել, և եթե հնարավոր է, հաշվարկման ձևը հանգամանորեն մանրամասն բացատրեք: Համատեղությամբ աշխատանքը ՍՊԸ-ի տնօրեն է: Կանխավ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստի հաշվարկ

  1. 8. Նպաստի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծության` միջին ամսական աշխատավարձի (եկամտի համար) 80 տոկոսի սահմանվել է վերին շեմ, վերացել է ստորին շեմը.

    ա) վարձու աշխատողի դեպքում միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսի առավելագույն շեմը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) 10-ապատիկին է: Այսինքն, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսը գերազանցում է 66 138 x 10=661 380 դրամը (հուլիսի 1-ից` 72 751 x 10=727 510 դրամը), ապա նպաստը հաշվարկվում է 661380 դրամից (հուլիսի 1-ից` 727 510 դրամից): Նախկինում վարձու աշխատողին տրվող նպաստների բոլոր տեսակների համար վերին շեմ սահմանված չէր:

    Օրինակ 1. Եթե նախկինում 800 000 դրամ միջին ամսական աշխատավարձի դեպքում վարձու աշխատողին հիվանդության համար տրվող նպաստը հաշվարկվում էր հենց այդ գումարից, ապա ներկայումս կհաշվարկվի 640 000 դրամից (800 000 x 80%), իսկ 900 000 դրամի դեպքում ներկայումս կհաշվարկվի 661 380 դրամից (900 000×80%=720 000 դրամը գերազանցում է 661 380 դրամը):

    բ) Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի դեպքում միջին ամսական եկամտի 80 տոկոսի համար առավելագույն շեմը նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկն է` 330 690 դրամը (հուլիսի 1-ից` 363 755 դրամը): Նախկինում վերին շեմ սահմանված էր ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին տրվող նպաստների բոլոր տեսակների (այդ թվում` հղիության ծննդաբերության նպաստի) համար` նույն` նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկի չափով, սակայն հիմք էր ընդունվում միջին ամսական ամբողջ եկամուտը, ոչ թե 80%-ը:

    Օրինակ 2. 400 000 դրամ միջին ամսական եկամտի դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը նախկինում հաշվարկվում էր 66 138×5=330 690 դրամից (նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկից), ապա ներկայումս կհաշվարկվի 320000 դրամից (400 000 x 80%), իսկ 500 000 դրամ միջին ամսական եկամտի դեպքում թե նախկինում և թե ներկայումս կհաշվարկվի 330 690 դրամից (և 500 000 դրամը, և 400 000 դրամը (500 000 x 80%) գերազանցում են նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկը):

    գ) Վերացել է վարձու աշխատողի նպաստի հաշվարկման հիմքում դրվող միջին ամսական աշխատավարձի ստորին շեմը (նախկինում նվազագույն ամսական աշխատավարձի չափն էր):

    դ) Վերացել է առանձին դեպքերում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստի հաշվարկման հիմքում ընկած միջին ամսական եկամտի ստորին շեմը (նախկինում տվյալ տարվա ընթացքում պետական գրանցում է ստացած կամ ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա ընթացքում եկամուտ չունեցած, սակայն եկամտային հարկ վճարած ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում էր նվազագույն ամսական աշխատավարձի չափից):

    9. Փոխվել է վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը`

    ա) Ինչպես և նախկինում` վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձի հաշվարկման հաշվարկային ժամանակահատվածը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսներն են:

    բ) Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Նախկինում հաշվի էր առնվում մինչև երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը (այդ թվում` հղիության և ծննդաբերության նպաստի գումարը, եթե դրա վճարման ամիսն ընդգրկվում էր հաշվարկային ժամանակահատվածում):

    Օրինակ 7. 3 տարի երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի մոտ` աշխատանքի վերադառնալուց 5 ամիս հետո առաջացել է ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի իրավունք: Հաշվետու ժամանակաշրջանի 12 ամիսներից 4-ը (աղյուսակի 1-4-րդ ամիսներ) այդ ամսվան նախորդող ամիսներն են, իսկ մնացած 8-ում (աղյուսակի 5-12-րդ ամսիներ) անձը գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում: Միջին ամսական աշխատավարձի հաշվարկում այդ 8 ամիսների համար որպես եկամուտ կընդունվի երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատողի աշխատավարձը, որը ենթադրենք` կազմել է 80 հազար դրամ:

    1-ին ամիս 2-րդ ամիս 3-րդ ամիս 4-րդ ամիս 5-րդ ամիս 6-րդ ամիս 7-րդ ամիս 8-րդ ամիս 9-րդ ամիս 10-րդ ամիս 11-րդ ամիս 12-րդ ամիս Ընդամենը աշխատավարձ 200 200 200 200 խնամքի արձակուրդ աշխատավարձ հաշվարկի համար 200 200 200 200 80 80 80 80 80 80 80 80 1,140 միջին ամսական աշխատավարձ 120

    գ) Վարձու աշխատողի դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկում է միայն մեկ գործատու` հաշվարկային ժամանակահատվածում իր կողմից վճարված եկամուտը 12-ի բաժանելու միջոցով: Նախկինում ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում հաշվի էր առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ:

    դ) Նպաստը հաշվարկվում է հաշվարկված մեծությունը (միջին ամսական եկամտի 80%-ը) 21-ի (5-օրյա աշխատանքային շաբաթ) կամ 25-ի (6-օրյա աշխատանքային շաբաթ) բաժանելու և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած համապատասխան աշխատանքային օրերի թվով բազմապատկելու միջոցով:

  2. Հարգելի Դավիթ, խոսքը վերաբերում է մայրության նպաստին, ոչ թե ժամանակավոր անաշխատունակությանը:

    Աստղիկ ջան, ես առնչվել եմ այդ համատեղության հարցին, կարող եմ ասել, որ հիմնական աշխատավայրից ենք հաշվում նպաստը, բայց հաշվարկում ներառելու ենք նաև համատեղությամբ աշխատավայրի ստաացած եկամուտները, եթե իհարկե համատեղությամբ աշխատավայրից ֆիզ. արձակուրդ գնալու առաջին օրվա դրությամբ չեք ազատվել աշխատանքից:

    Այսինքն` սխեման կլինի հետևյալ կերպ` (նախորդ 12 ամսվա հիմնական աշխատավայրից եկամուտներ + նախորդ 12 ամսվա համատեղ աշխատավայրից եկամուտներ) / 12 / 30.4 * 140:

    Հ.Գ. Չմոռանաք` եթե մի տեղում տնօրեն եք, ուրեմն ժամանակավոր պաշտոնակատար նշանակեք Ձեր արձակուրդ գնալու առաջին օրվանից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *