Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հանձնում-ընդունում

Անուշիկ.

Խնդրում եմ պատասխանեք: Եթե աշխատողը գլխավոր հաշվապահն է, ուզում է աշխատանքից դուրս գալ, դիմումը գրել է մեկ ամիս առաջ, բայց ընդունող հաշվապահ չկա, ինչպե՞ս պետք է վարվի, 4-րդ եռամսյակի հաշվետվությունները հանձնել է, տարեկանն էլ գրել է, ու՞մ պետք է հանձնի փաստաթղթերը: Վերջնահաշվարկը ո՞վ պետք է անի:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հանձնում-ընդունում

  1. Դա ղեկավարության խնդիրն է: Եթե դուք ժամանակին դիմում եք գրել, ձեզ պարտավոր են ազատել աշխատանքից: Ազատման ամսաթվից հետո կատարելիք աշխատանքը նոր հաշվապահը պետք է անի:

    0
  2. Կազմակերպության տնօրենն է դառնում պատասխանատու մինչև նոր հաշվապահ ընդունելը: Հարցերի համար գրեք մեզ h.accntnt շնիկ gmail.com

    0
  3. Դուք պետք է հանձնում-ընդունում կատարեք Տնօրենի հետ (կամ այն անձի հետ, ով որ ձեզ աշխատանքի է ընդունել, որպես կանոն դա լինում է տնօրենը), վերջնահաշվարկ աշխատանքից ազատում և մնացած բոլոր հարցերը պետք է կարգավորի տնօրենը, այսինքն ինքը կարող է համապատասխան փաստաթղթերի տակ ստորագրի:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *