Հաշվապահի լիցենզիա

Satenik.

Հարգելի կոլեգաներ, կարող եք օգնել, որտեղից կարող եմ կարդալ, թե հաշվապահի լիցենզիան որ բնագավառում է պետք պարտադիր ունենալ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Հաշվապահի լիցենզիա

  1. Առևտրային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք ունի որակավորված գլխավոր հաշվապահը. Հրապարակելը պարտադիր է Բաց բաժնետիրական ընկերությունների համար, ինչպես նաև Խոշոր կազմակերպությունների. խոշոր կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որը բավարարում է հետեւյալ երկու ցուցանիշներից առնվազն մեկին`
    ա) նախորդ տարվա գործունեությունից հասույթը գերազանցում է 500 միլիոն դրամը.
    բ) նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 500 միլիոն դրամը:
    Սաթենիկ, խորհուրդ եմ տալիս մանրամասն կարդաս Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքը,եթե չունես կուղարկեմ:

    0
  2. ներեղություն,,, գերազանցում է մեկ միլիարդ դրամը, ոչ թե 500 միլ., սխալմամբ նախկին տարբերակից պատճենեցի.

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *