Հաշվապահի լիցենզիա

Satenik.

Հարգելի կոլեգաներ, կարող եք օգնել, որտեղից կարող եմ կարդալ, թե հաշվապահի լիցենզիան որ բնագավառում է պետք պարտադիր ունենալ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Անուշ Աֆրիկյան
Անուշ Աֆրիկյան
16 տարի առաջ

Առևտրային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք ունի որակավորված գլխավոր հաշվապահը. Հրապարակելը պարտադիր է Բաց բաժնետիրական ընկերությունների համար, ինչպես նաև Խոշոր կազմակերպությունների. խոշոր կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որը բավարարում է հետեւյալ երկու ցուցանիշներից առնվազն մեկին`
ա) նախորդ տարվա գործունեությունից հասույթը գերազանցում է 500 միլիոն դրամը.
բ) նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 500 միլիոն դրամը:
Սաթենիկ, խորհուրդ եմ տալիս մանրամասն կարդաս Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքը,եթե չունես կուղարկեմ:

Անուշ Աֆրիկյան
Անուշ Աֆրիկյան
16 տարի առաջ

ներեղություն,,, գերազանցում է մեկ միլիարդ դրամը, ոչ թե 500 միլ., սխալմամբ նախկին տարբերակից պատճենեցի.

Hripsime
Hripsime
16 տարի առաջ

Անուշ ջան, եթե դժվար չէ, ինձ էլ ուղարկի հետևյալ հասցեով` ripsime-barseghyan շնիկ rambler.ru

Satenik
Satenik
16 տարի առաջ

Շնորհակալություն, Անուշ ջան, ինտերնետից կքաշեմ: