Հասարակական կազմակերպություն

Arman.

Հարգելի գիտակներ, ես սկսնակ եմ Ձեր գործում ու ունեմ որոշ հարցեր ՀԿ-ների հետ կապված:Մասնավորապես ՀԿ-ների մասին օրենքում նշված է.
Հոդված 3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:

Այստեղից ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են միավորվել առանց ինչ-որ շահի կամ վարձատրության:

Հարց.ՀԿ-ն չի ստանում ոչ մի նվիրատվություն կամ օգնություն, իր կանոնադրությամբ չի սահմանում անդամավճար, վարձատրություն հիմնադրի(նախագահի) կամ այլ անդամների համար, բայց հարկայինում չեն ցանկանում ընդունել զրոյական հաշվետվություններ, ասելով, որ եթե ունեք նախագահ, այսինքն աշխատող, պետք է նրա համար հաշվարկեք ու մուծեք սոցապ, եկամտահարկ…

2 մեկնաբանություն - “Հասարակական կազմակերպություն

  1. Այո,դուք պետք է մուծեք սոց. վճար,մինիմում 7000 դրամ և ներկայացնեք հաշվետվություն:

  2. Հարգելի Արման
    Ես խորհուրդ կտամ գտնես ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պաշտոնական պարզաբանումները 30 սեպտեմբերի 2008թ թիվ 9,որը հրապարակվել է ԳՆԱՏ թիվ 35 15.հոկտեմբերի 2008թ, որտեղից դու անմիջապես կհասկանաս, որ եթե կազմակերպությունը հայտարարագիր է ներկայացնում ՀՏ-ին ժամանակավոր չգործելու մասին, ապա անկախ տնօրեն կամ նախագահ ունենալուց, նա սոց և եկ/հարկի հաշվետվություններ չի նեչկայացնում, նաև ոչ մի զրոյական հաշվետվություն: Այդ հաշվետվությունները ներկայացվում են միմիայն եթե առկա է աշխատանքային պայմանագիր տնօրենի կան վարձու աշխտողի հետ: Եթե ոչ մի աշխատանքային պայմանագիր չկա ապա ոչ մի հաշվետվություն էլ չկա:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *