Հարկային գործակալ հանդիսանալու վերաբերյալ

Սասուն.

Հարգելի գործընկերներ, ըստ “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքի 7րդ հոդվածի 2րդ կետի արտոնագրային հարկ վճարողները չեն համարվում հարկային գործակալ: Խնդրում եմ պարզաբանեք` Ա/Ձ-ն, որը արտոնագրային հարկ վճարող է և իր տարածքը ձեռք է բերել վարձակալությամբ ինչ որ ֆիզիկական անձից, արդյո՞ք պետք է վարձակալության համար եկամտահարկ վճարի (որպես հարկային գործակալ նկատի ունեմ), թե՞ ոչ: Իսկ ինչպե՞ս կլինի` իր վարձով աշխատողների համար չպե՞տք է աշխատավարձից եկամտահարկի պահում արվի:

Կանխավ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Հարկային գործակալ հանդիսանալու վերաբերյալ

  1. 2. Արտոնագրային վճար վճարողները չեն հանդիսանում հարկային գործակալներ` արտոնագրային վճար վճարողներից եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց վրա տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված դրույթները:

    1. Սիրելի NN, նախ շնորհակալ եմ պատասխանի համար, բայց ես արդեն ընթերցել եմ օրենքը և հարցս դրել եմ հստակ, քանի որ կասկածում եմ, որ ճիշտ եմ հասկացել, թե ոչ: Կարող է զարմանալի լինի, բայց օրենքի այդ հոդվածը ինձ մի քիչ տարօրինակ թվաց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *