Հարկային գործակալ

Արմեն ուսանող.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչ բան է հարկային գործակալը և հաշվեգրման եղանակը: Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Հարկային գործակալ

  1. Հայաստանի Հանրապետության առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դեպքերում հարկի վճարման պարտավորությունը կարող է դրվել հարկային գործակալի վրա:
    Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձն է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, նոտարը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը (այդ թվում` անուղղակի) հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեներ վճարելու պարտավորությունը:
    ՀՀ Օրենքը Հարկերի Մասին(հոդված 6)

  2. Հաշվեգրումը հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու հիմնական սկզբունքներից մեկն է:
    Հաշվեգրման սկզբունք. տնտեսական գործունեության արդյունքները հաշվառման մեջ արտացոլվում են այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունեցել անկախ դրանց հետ կապված դրամական միջոցների ստացումից կամ վճարումից:
    Ֆինանսական հաշվառման վարման մյուս սկզբունքների մասին կարող եք կարդալ “Հաշվապահական հաշվառման մասին” օրենքի հոդված 10-ում”

  3. Հարգելի Արմեն, հարկային գործակալ են հանդիսանում կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, որոնց վրա Օրենսգրքին համապատասխան դրված են այլ անձանց եկամուտներ վճարելիս այդ եկամուտներից հարկերը հաշվարկելու, պահելու և Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքների բյուջեներ վճարելու պարտավորությունը: Հարկային գործակալները կրում են Օրենսգրքով հարկ վճարողների համար սահմանված նույն իրավունքներն ու պարտականությունները, եթե Օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *