Հարկային հաշվի ամսաթվի վերաբերյալ

Melanya.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, մատուցված ծառայությունների հանար դուրս է գրվել հարկային հաշիվներ, որոնց մեջ մատակարարման ամսաթիվը գրվել է տվյալ ամսին, իսկ հաշիվ-ապրանքագրի դուրս գրման ամսաթիվը անցել է հաջորդ ամիս, տվյալ ծառայության ծախսը ե՞րբ է դիտվում:
Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Հարկային հաշվի ամսաթվի վերաբերյալ

  1. Ծախսը ճանաչվում է մատակարարման ամսով, քանի որ դա տվյալ ամսվա վերաբերող ծառայությունն է, ինչպես նաև ԱԱՀ ի հաշվետվություննում էլ, իսկ դուրս գրման ամսաթիվը հաշվի ամսաթիվն է` ԱԱՀ ի տեղեկանքում արտացոլվում է դուրս գրման ամսաթիվը, այսինքն` օրինակ մարտի ԱԱՀ-ի տեղեկանքում կլինի ապրիլ ամսով ցույց տված հաշիվ:

    0
  2. Նախ, Մելանիա ջան, ծախսը քեզ ինչի՞դ է պետք, և հետո ծախսերը և եկամուտները ճանաչվում են հաշվեգրման սկզբունքով, այսինքն որ ամսում կատարել էք:

    0
  3. Ես լիովին համամիտ եմ Նարեկի հետ` հաշվեգրման սկզբունքով: Իսկ Ձեզ, Անուշիկ, խորհուրդ կտայինք սեմինարների հաճախել:

    0
  4. Հարգելի Աննա, հենց ձեր ասած հաշվեգրման սկզբունքից է բխում մատակարարման ամսաթվով ծախսերի և եկամուտների ճանաչումը, որովհետև, օրինակ Հայռուսգազարդը մարտի գազի ծախսի հաշիվը դուրս է գրել ապրիլով` նշելով մատակարարման ամսաթիվը մարտ 31, դա մարտ ամսում կատարված ծախսն է: Ու ասեմ, որ իմ վերևում գրվածը հիմնված Աուդիտ Սըփորթ Արմենիայի սեմինարից, որը վարում էր ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Վախթանգ Միրումյանը:

    0
  5. Հարգելի Անուշ, ԱԱՀ-ի հաշվարկում հարկային հաշիվները ներառվում են հարկային հաշվի դուրս գրման ամսաթվով: Բերեմ մի օրինակ` եթե մենք ԱԱՀ-ի մարտ ամսվա հաշվարկը ուղարկում ենք օրինակ ապրիլի 5-ին, իսկ Հայռուսգազարդից մարտի հաշիվը դեռ չենք ստացել, ասեք խնդրում եմ, այդ դեպքում ինչպես ԱԱՀ-ի հաշվարկում ներառենք մեզ անհայտ հարկային հաշվի գումարը:

    0
    1. Հարգելի Արթուր, եթե մինչև ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացնելը չեք ստացել հաշիվը, ուրեմն ներառում եք հաջորդ ամսվա հաշվարկում և տեղեկություններում:

      0
  6. Բարի օր, Մելանյա:

    Հարցը նրանում է, որ ՀՀ-ն սկսել է օգտագործել արդեն IFRS ստանդարտները, որտեղ ծախսերը հաշվեգրվում են այն ժամանակահատվածում, երբ-որ փաստացի մատուցվել են: Եթե հ/ա-ր թողարկված չէ, ապա այդ ծախսը պետք է հաշվեգրվի: Առաջ, հարկային հաշվապահության դեպքում, ծախսը ճանաչվում էր հ/ա-րի ամսաթվով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *