Հարկերի միասնական հաշիվ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել միասնական հաշվի հաշվեհամարը, որը ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից վճարվող հարկերի համար: Շնորհակալություն:

Կիսվել՝

12 մեկնաբանություն - “Հարկերի միասնական հաշիվ

  1. – ՀՀ հարկային օրենսգրքի հոդված 4-ի համաձայն` “Հարկերի միասնական հաշիվ” թիվ 900008000490 հաշվեհամար

    – ՀՀ հարկային օրենսգրքի հոդված 456-ի համաձայն` “Գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվ” թիվ 900008000508 հաշվեհամար

  2. Հարգելի Լիանա, 2017-ի բոլոր հարկերը, ինչպես նաև սոց. վճարը վճարվում են միասնական հաշվեհամարին:

  3. Հարգելիներս, կարո՞ղ եք հուշել` այդ որտեղից եք իմացել հաշվեհամարների մասին, պաշտոնական տեղեկատվությու՞ն է:

  4. Իսկ կարո՞ղ եք ասել` եթե արդեն վճարել ենք նախորդ հաշվեհամարներին, կարո՞ղ ենք վերադարձնել:

  5. Ասացեք խնդրեմ` ի՞նչ է նշանակում “Գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվ” թիվ 900008000508 հաշվեհամար:

  6. Վերադարձնել պետք չէ, իրենք իրենց կողմից ճշտումները կանեն: Ես ինքս էլ նախկին հաշվեհամարին եմ փոխանցել, և հարկային մարմնից ճշտել եմ, որ պետք չէ ոչինչ ձեռնարկել, ճշտումները կարվեն իրենց կողմից:

  7. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե միասնական հաշվին փոխանցման ժամանակ սխալմամբ հհ-ի վերջին 490-ի փոխարեն 491 է նշվել, հնարավո՞ր է դա հաշվանցում անել ճիշտ հաշվին:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *