Հարկվու՞մ է արդյոք տնայնագործությունը

Շուշան.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքիր է՝ հարկվու՞մ է արդյոք տնայնագործությունը, եթե այո՝ ինչպիսի՞ հարկատեսակով:

Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Հարկվու՞մ է արդյոք տնայնագործությունը

  1. Ցանկացած տեսակի արտադրություն, ծառայությունների մատուցում ենթակա է հարկման, հարկատեսակը կարող եք ընտրել ինքներդ՝ կախված գործունեության ծավալներից՝ շրջանառության հարկ, ԱԱՀ կամ ընտանեկան ձեռնարկատիրություն, եթե զբաղվում եք արտադրությամբ:

    0
  2. Ի՞նչ է նշանակում տնայնագործություն: Նկատի ունեք ինքնազբաղված ա՞նձ: Եթե այո, ապա չի հարկվում, եթե տարեկան ստացած հասույթը չի գերազանցում 24 մլն դրամը, այլ անձի աշխատանք չի օգտագործում, մեկ վայրում է իրականացնում իր աշխատանքը, ուրիշների հետ պայմանագրեր չունի: Դրա համար պետք է դիմի հարկային ու ստանա արտոնագիր հարկ չվճարելու համար: Բայց գույքահարկ ու հողի հարկ վճարում է: Մանրամասն նայեք այս օրենքը, այստեղ նշված են նաև գործունեության տեսակները, որոնք չեն հարկվում: Այդ արտոնությունները գործելու են մինչև 2020թ. հունվարի 1-ը:

    0
  3. Տնայնագործության հարկումը կախված է, թե ինչ համակարգով եք աշխատում, եթե ընտանեկան ձեռնարկատիրություն է կամ ինքնազբաղված անձ եք, ապա ազատված եք հարկերից, իսկ եթե Դուք ընտրել եք շրջանառության հարկը կամ ավելացված արժեքի հարկը, ապա հարկվում եք:

    0
  4. Եթե ինքնազբաղված անձ եք, չեք գերազանցում 24 մլն շրջանառությունը, մեկ վայրում եք գործունեություն իրականացնում, չեք օգտագործում ԱՁ չհանդիսացող այլ ֆիզ. անձանց աշխատանքը, համատեղ գործունեության կողմ չեք հանդիսանում (բացի գյուղ. արտադրանքի արտադրության կողմ), Ձեզ կտրվի հարկային արտոնություն: Հարկայինում պետք է դիմում ներկայացնեք: Բայց միևնույն է չեք ազատվում ներմուծման ԱԱՀ-ից և ակցիզային հարկից, ինչպես նաև գույքահարկից և հողի հարկից:

    0
  5. Այսուհետ դա համարվում է միկրոձեռնարկատիրություն՝ ըստ հարկային վերջին փոփոխությունների, սակայն կարևոր է Ձեր գործունեության տեսակը, եթե ցանկից է, եթե ոչ, ապա միանշանակ կամ Ա/Ձ եք կամ ինքնուրույն հարկ վճարող:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *