ՀԴՄ-ի վերաբերյալ

Լիլի.

Ինձ հետաքրքրում է հաստատագրված վճարով աշխատող ՍՊԸ-ն (ավտոտեխսպասարկման կայանների գործունեություն) հսկիչ-դրամարկղային մեքենաներ պետք է տեղադրել, թե ոչ, եթե այո, ապա ո՞ր դեպքում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “ՀԴՄ-ի վերաբերյալ

  1. Ըստ դրամարկղային Գործառնությունների մասին ՀՀ օրենքի պարտադիր պետք է տեղադրվի քանի որ կանխիկ դրամ եք վերցնելու հաճախորդներից.կարդացեք վերը նշված օրենքը

  2. ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
    Հոդված 4. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը
    1. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը, սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակացույցին համապատասխան, պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

    մի խոսքով այո ձեր տարբերակը չի մտնում երկրորդ հոդվածի մեջ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *