ՀԴՄ-ով իրականացված հաշվարկների արտացոլում հաշվետվության մեջ

Ալբերտ.

Հարգելի գործընկերներ,
կազմակերպությունը աշխատում է արտոնագրային վճարով, ինչպես նաև շրջանառության հարկով: ՀԴՄ-ով տպվում են 2 տարբեր կտրոններ` բաժին 1-ով արտոնագրային վճարով գործունեության համար, իսկ բաժին 2-ով` շրջանառության հարկով գործունեության համար: Յուրաքանչյուր ամիս ներկայացվում են տեղեկություններ, որտեղ արտացոլվում է ՀԴՄ-ով տպված կտրոնների հանրագումարը: Ւսկ շրջանառության հարկի հաշվարկում նու՞յնպես ամբողջ հանրագումարն է արտացոլվելու, թե՞ միայն շրջ. հարկով հարկվող մասը: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “ՀԴՄ-ով իրականացված հաշվարկների արտացոլում հաշվետվության մեջ

  1. Հարգելի Ալբերտ,
    համաձայն ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 14 ապրիլի 2011 թվականի N 511-Ն ՈՐՈՇՈՒՄԱՆ 2.1 կետի 2-րդ ենթակետի միաժամանակ հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներ իրականացնելու դեպքում` այդ գործունեության տեսակների մասով յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ նույնպես ներառում են շրջանառության հարկի հաշվարկում և սույն որոշման 1-ին կետով սահմանված ձևով տեղեկություն չեն ներկայացնում:

    0
  2. Միայն շրջ. հարկով հարկվող մասը, իսկ արտոնագրային մասով հարկվող շրջանառությունը արտացոլվում է “Շրջանառության հարկի հաշվարկի” 14 կետում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *