ՀԴՄ տեղեկությունների վերաբերյալ

Դավիթ Ասատրյան.

Հունիսի 7-ը վերջին օրն է, որպեսզի ներկայացվի ՀԴՄ ամսական (մարտ, ապրիլ, մայիս) շրջանառությունը համաձայն 14.04.11 թիվ 511-ն որոշման: Կոչվում է տեղեկություն: Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված չներկայացնելու կամ ուշացնելու համար: Իսկ ամսական շրջանառությունը ո՞նց են հանում ՀԴՄ-ից, կոնկրետ ի՞նչ կոճակներ պետք է սեղմել, արդյո՞ք կոդ պետք է: Խնդրում եմ օգնել ինձ, ով գլուխ է հանում ՀԴՄ ֆիսկալ հանելուց:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “ՀԴՄ տեղեկությունների վերաբերյալ

  1. ՀԴՄ-ի ամսական շրջանառությունը կարող է հանել սպասարկող տեսուչը կոդը մուտք անելով: Հաշվետու ամսվա վերջին օրվա մարման չեկի ներքեվի մասում գրվում է հանրագումարը, դրանից հանում եք նախորդ ամսվա վերջին օրվա հանրագումարը և ստանում եք տվյալ ամսվա շրջանառությունը:

    ՀԴՄ-ի ամսական հաշվետվություն չներկայացնելու համար կիրառվում է վարչական տուգանք, կարծեմ 10-ից 30 հազար դրամ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *