Հերթափոխով ծառայողի շաբաթական ծառայության տևողությունը

Վահրամ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ ասեք՝ 24 ժամ հերթափոխով ծառայողին կարելի՞ է շաբաթական 72 ժամ ներգրավել ծառայության։

Նախապես շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Հերթափոխով ծառայողի շաբաթական ծառայության տևողությունը

  1. Այո, պայմանով, որ աշխատողին երկու հերթափոխով անընդմեջ աշխատանքի ներգրավելն արգելվում է, այսինքն՝ պետք է գոնե մեկ օր ընդմիջում լինի, եթե աշխատանքի չի ներկայացել հերթափոխային մյուս աշխատողը, ինչը կարող է հանգեցնել աշխատանքի անընդհատության խաթարման: Այդ դեպքերում գործատուն կամ նրա ներկայացուցիչը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել բացակայողին այլ աշխատողով փոխարինելու համար:

    0
  2. Հերթափոխով աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից (ՀՀ ԱՕ հոդված 139):

    0
  3. Ոչ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ հիմնական աշխատաժամանակը արտաժամյայի հետ միասին չի կարող գերազանցել շաբաթական 48 ժամը, այն վերաբերում է նաև հերթափոխով աշխատողներին: Սակայն եթե այն զինվորական ծառայություն է, ապա այդ դեպքում կան որոշակի վերապահումներ: Դրա վերաբերյալ կա առանձին օրենք:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *