Հիմնական միջոցի մաշվածության հաշվարկ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե իրավաբանական անձը ձեռք է բերում արդեն մաշված հիմնական միջոց, ապա կարիք կա՞ արդյոք հաշվարկել այդ հիմնական միջոցի համար մաշվածություն, եթե այո, ապա ինչպե՞ս: Խնդրում եմ, եթե գիտեք` օրենքում կա հարցիս վերաբերյալ հոդված, հղում արեք: Նախապես շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Հիմնական միջոցի մաշվածության հաշվարկ

  1. Հարգելի Աննա, պետք է հաշվարկեք մաշվածություն` հիմք ընդունելով ձեռքբերման փաստաթղթում նշված հիմնական միջոցի արժեքը: Այն հանգամանքը, թե այդ հիմնական միջոցը որտեղ է գտնվել, հաշվարկվել է դրա համար մաշվածություն, թե ոչ, ոչ մի կապ չունի ձեր կազմակերպության հետ:

  2. Հաշվարկման հիմք է հանդիսանում ՀՀ օրենքը (որտեղ առանձին հոդվածով նշվում է ՀՄ մաշվածության մինիմում ժամկետները), ինչպես նաև Ձեր կազմակերպության հաշվապահական քաղաքականությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *