Մաշվածության հաշվարկ ՀՄ վերագնահատման դեպքում

Մելինե Պ.

Բարև ձեզ: Հիմնական միջոցի առաջին վերագնահատումից հետո երկրորդ վերագնահատման ժամանակ մաշվածություն հաշվարկվում է ըստ սկզբնակա՞ն արժեքի, թե՞ վերագնահատված արժեքի: Այսինքն` եթե հիմնական միջոցի սկզբնական արժեքը եղել է 300 հազ. դրամ, առաջին վերագնահատումից հետո սկզբնական արժեքը դարձել է 407 հազ. դրամ, երկրորդ վերագնահատման ժամանակ մաշվածություն հաշվելու եմ ըստ 300-ի՞, թե՞ 407-ի:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Արեն
Արեն
6 տարի առաջ

Արդեն հաշվարկեք երկրորդ վերագնահատման թվին համապատասխան, քանի որ արժեքն արդեն փոխվում է:

Դավիթ Այվազյան
Դավիթ Այվազյան
6 տարի առաջ

Ըստ 407 000 և այդպես շարունակ: Սկզբնական արժեքը գործում է միայն առաջին վերագնահատման ժամանակ:

Լիա
Լիա
6 տարի առաջ

Ըստ 407 000 դրամի:

Արա
Արա
6 տարի առաջ

Սկզբնական արժեքի, եթե այն առաջին անգամ է, հետագայում՝ ըստ վերագնահատման արժեքի: