Հիմնական միջոցի ստացում

Հելեն.

Հարգելի հաշվապահներ,
դպրոցին մարզպետը հեռուստացույց է նվիրել: Դա եղել է հունվար ամսում: Որպես հիմնական միջոց պետք է մուտքագրել, բայց չգիտեմ թե ինչ հանձնաժողովով` գնումների՞ (որը կազմվում է ամեն տարվա սկզբում), թե՞ գույքագրման հանձնաժողովով (որը կազմվում է տարվա վերջում` գույքագրման համար):
Իսկ ընդհանրապես` որտեղից կարելի է իմանալ գույքերին և նյութերին վերաբերվող կանոններ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Հիմնական միջոցի ստացում

  1. Ընդունման-հանձնման ակտով, ընդ որում, ակտը կազմվում է պարզեցված պայմանագրի տեսքով, այսինքն շատ ցանկալի նշել` ով է հանձնում, ում է հանձնում, ինչ է հանձնում և ինչ պայմաններով (տվյալ դեպքում` նվիրատվություն), որից հետո կազմվում է շահագործման հանձնման ակտ…

    0
  2. Շնորհակալություն, Արա:
    Շահագործման ակտի մե՞ջ է նշվում գինը և հետո գինը որոշվում է տվյալ ժամանակահատվածում գործող շուկայական գներին համապատասխան, չէ՞:

    0
  3. Անկախ նրանից` ընդունման – հանձման ակտով գույքը գնահատվել է, թե ոչ, շահագործման հանձման ակտում արժեքը նշվում է, որպեսզի համապատասխան պատասխանատու անձը հստակ իմանա “գլխի գալիքը”:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *