Հիմնական միջոցի վաճառք

R.A.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունն հանդիսանում է ԱԱՀ վճարող և պետք է վաճառի իր ՀՄ-ը` էքսկավատորը ֆիզ. անձի այն գնով, ինչ գնով որ այն ձեռք է բերել տարիներ առաջ` 560.000 ՀՀ դրամ, այս գումարն ամբողջովին ամորտիզացվել է: Այս դեպքում ընկերության մոտ առաջանում է ԱԱՀ-ի պարտավորություն: Պետք է արդյոք ընկերությունը ԴՄՕ-ի հետ դուրս գրի նաև հարկային հաշիվ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Հիմնական միջոցի վաճառք

  1. ԱԱՀ վճարող համարվող անձինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը հարկային հաշիվ ստանալու պահանջ է ներկայացրել) կամ պետական կառավարչական հիմնարկներին ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր կամ օրենքով սահմանված դեպքերում տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:

    0
  2. եթե վճարումը գնոռդի կողմից կատարվում է կանխիկ, ապա անպայման ՀԴՄ կտրոն պետք է տրամադրվի, և որպես ԱԱՀ վճարող դուք պետք է գրեք հարկային հաշիվ ԱԱՀ-ի մասին օրենքի 20-րդ հոդվածի և կառավարության թիվ 525 առ 25.08.1998թ որոշմամբ սահմանված կարգի համաձայն: Իսկ ինչ վերաբերվում է Հ/Մ-ի ամորտիզացված լինելուն, ապա Հ/Մ օտարելիս Ձեր նշած գումարն ամբողջովին կհամարվի եկամուտ (առանց ներառելու ԱԱՀ-ն)

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *