Հիմնական միջոցի օտարում

Կարինե.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը որպես մետաղաջարդոն ուզում է վաճառել հիմնական միջոց այլ կազմակերպությանը:
1. Հաշիվ ապրանքագիր պե՞տք է գրի, թե՞ ոչ
2. Ինչպիսի՞ հարկեր պետք է մուծել
3. Հաշվապահական ին՞չ ձևակերպում պետք է տալ
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
MERIKO

Հաշիվ ապրանքագիր պետք է գրվի, եթե ԱԱՀ-ի դաշտում եք աշխատում, պետք է նաև առանձնացնել ԱԱՀ-ի գումարը:Կխնդրեի ուշադրություն դարձնել ՀՀ կառավարության 314 որոշման առաքումների գիրքը լրացնելու 5-րդ կետի բ ենթակետին:
Պետք է վճարեք ավելացված արժեքի հարկ և շահութահարկ:
Դ-221 Կ-621/Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից հասույթի արտացոլում/
Դ-221 Կ-524 /ԱԱՀ-ի գծով ընթացիկ պարտավորությունների արտացոլում/
Դ-721 Կ-111 / Վաճառված (օտարված) հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի սկզբնական (վերագնահատված) արժեքի և կուտակված մաշվածության ու արժեզրկման տարբերություն) դուրս գիում
Դ-112 Կ-111Վաճառված (օտարված) հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրս գրում
Դ-751 Կ-524 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
Ֆինանսական տարվա վերջում 721 ; 621 և 751 հաշիվները փակվում 331 հաշվին:

Նարեկ

Մերիկո ջան, 751-ը դա տարվա ամենավերջին ծախսն է, որ պետք է արվի, երբ պարզ է քո պաստացի շահութահարկը, այլ ոչ տարվա ընթացքում, և նոր կմիանա 331 հաշվին: