Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ

astxik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես դեռ շահութահարկը չեմ ավարտել, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում, հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները ո՞ր տողում է գրվում, 0204 -ում էի ուզում գրել, սակայն այն իրացված հիմնական միջոցներին է վերաբերում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ

  1. Հարգելի Աստղիկ,
    Դուք իրավացի եք, 0204 տողում արտացոլվում է իրացված ՀՄ-երի ինքնարժեքը: Եթե չեք իրացրել ՀՄ-ն, որի ամորտիզացիան ուզում եք արտացոլել, ապա Ձեր հարցի պատասխանը կախված է նրանից, թե ՀՄ-ի ամորտիզացիայի ծախսագրման հաշիվը ինչ եք ընտրել(713.2 կամ 811), այսինքն այն վարչական նշանակության ՀՄ է, թե արտադրական նշանակության, եթե վարչական է, ապա կարտացոլվի 0206 տողում, եթե արտադրական է, ապա իրացված ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ինքնարժեքում(տողի ընտրությունը դուք պիտի կատարեք կախված իրացման բնույթից):

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *