Հղիության և ծննդաբերության արձակուրդի հետ կապված

Լիլիթ.

Շուտով երեխա եմ ունենալու և պետք է գնամ ֆիզարձակուրդ: Բայց երեխայիս պահող ունեմ և չեմ ուզում հետծննդյան շրջանում մնալ տանը, քանի-որ բարձր աշխատավարձ եմ ստանում և դրամի կարիք ունեմ: Կարո՞ղ եմ հետ վերադառնալ նախատեսվածից շուտ և օրենքի ո՞ր կետի համաձայն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Հղիության և ծննդաբերության արձակուրդի հետ կապված

  1. Ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո կարող եք ներկայանալ աշխատանքի: Իսկ եթե չեք ցանկանա աշխատել, աշխատանքային օրենսգրքի հոդված 173-ի համաձայն կգրեք դիմում և մինչև երեխայի 3 տարեկան դառնալը կստանաք չվճարվող արձակուրդ:

    0
  2. Հարգելի Լիլիթ, դու հանգիստ կարող ես վայելել քո հետծննդյան արձակուրդը, քանի որ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
    Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *