Հղիության և ծննդաբերության արձակուրդ երրորդ անգամ

Լուսինե.

Բարև ձեզ:

Հարցս երրորդ անգամ դեկրետից դեկրետ գնալու մասին է: Ես պատրաստվում եմ երրորդ բալիկս ունենալ, այժմ գտնվում եմ դեկրետում, քանի որ երկրորդ բալիկս դեռ 1.6 տարեկան է: Նշեմ, որ ֆիզից ֆիզ եմ գնացել: Հիմա ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք թույլատրվում է երրորդ անգամ ֆիզ. արձակուրդ գնալ, եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այն, նախորդ երկուսի նմա՞ն, թե՞ երրորդ անգամ հաշվում են նվազագույնով:

Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Հղիության և ծննդաբերության արձակուրդ երրորդ անգամ

  1. Հարգելի Լուսինե, անշուշտ թույլատրվում է երրորդ անգամ ֆիզ. արձակուրդ գնալ, քանի որ Դուք գտնվում եք երեխայի խնամքի համար տրվող արձակուրդում (եթե, իհարկե, չեք ազատվել աշխատանքից սեփական դիմումի համաձայն):

    Ինչ վերաբերվում է մայրության նպաստին, ապա այն հաշվարկվում է նախորդ երկուսի նման՝ համաձայն գործող օրենսդրության, այլ ոչ թե նվազագույնով:

    1. Հարգելի Արթուր, կարո՞ղ եք ինձ օգնել մայրության նպաստի հաշվարկի հետ կապված: Աշխատողը ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ կազմակերպությունում աշխատել է հինգ ամիս, նրա ամսական աշխատավարձը նվազագույնից ցածր է, քանի որ վարձատրվում է ժամային դրույքաչափով: Կուզենայի, որ ուղարկեք հաշվարկի ձև: Նախապես շնորհակալ եմ: Եթե հնարավոր է, շուտ արձագանքեք: էլ. փոստ՝ Lusn2005 շնիկ mail.ru

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *