Հղիության և ծննդաբերության նպաստ

Էլեն.

Ազգային ժողովի նիստերի օրակարգում դրվել է հղիության և ծննդաբերության նպաստի փոփոխման մասին հարցը: Խնդրում եմ հնարավորինս ինֆորմացիա տաք կապված այդ օրինագծով նման դեպքերում սահմանափակված առավելագույնը 150 000 դրամ վճարվելու մասին: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Հղիության և ծննդաբերության նպաստ

  1. Ողջույն Էլեն ջան, խնդրեմ կարդա 27.10.2010թ ընդունված ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ մի հատված, որը կարծում եմ բավարար պատասխան կտա քո հարցին, կամ կարող ես գրել քո մեյլը և ես կուղարկեմ քեզ օրենքը ամբողջությամբ, իմ մեյլն է abagoyan շնիկ mail.am

    ՆՊԱUՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

    Հոդված 22. Նպաստները եւ միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը

    1. Նպաuտները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամuական աշխատավարձից (եկամտից):

    2. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամuական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցում է «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված չափի հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:

    3. Եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը պակաս է «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված չափից, ապա նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված չափից` սույն հոդվածով սահմանված կարգով:

    4. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

    5. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` oրենքով uահմանված uոցիալական վճարների հաշվարկման oբյեկտ համարվող եկամուտը 12-ի վրա բաժանելով:

    6. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաuտի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաuտի դեպքում` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

    Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաuտի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաuտի դեպքում` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

    7. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաuտի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը (եկամուտը) բաժանվում է 30,4-ի (մեկ ամuվա միջին oրերի) վրա եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության oրացուցային oրերի թվով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *