Հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ

Թամարա.

Հարգելիներս,
ինձ անհրաժեշտ է պարզաբանել մի քանի հարց` կապված հյուրանոցների գործունեության և նրանց մատուցած ծառայությունների դիմաց գանձվող հարկերի մասին:

Ինչպես հայտնի է` հյուրանոցային տնտեսության օբյեկտները հարկվում են արտոնագրային վճարով: Այստեղ նշված է` հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Հարց է առաջանում. արդյո՞ք հյուրանոցի տարածքում գործող 20 ք.մ. սննդի տարածքը և հուշանվերների վաճառքի կետը 2 ք.մ. մտնում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների մեջ, և դրանցից ստացվող եկամուտը հարկվու՞մ է ըստ արտոնագրային վճարի:

Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ

  1. Հարգելի Թամարա, Ձեր հյուրանոցը արդյո՞ք համապատասխանում է չափանիշներին, եթե այո, այն պետք է հարկվի ընդհանուր հարկման կարգով, այլ ոչ թե արտոնագրային վճարով, և նրա տարածքում գտնվող հանրային սնունդը ևս պետք է հարկվի ընդհանուր հարկման կարգով: Ուշադիր կարդացեք օրենքը:

    0
    1. Հարգելի Լուսինե,

      Հյուրանոցային տնտեսության օբյեկտները կամավորության սկզբունքով կարող են ստանալ որակավորման կարգ, իսկ հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն ծավալող իրավաբանական անձը համարվում է արտոնագրային վճարով, այդպես չէ՞: Թե՞ կան ինչ որ մանրամասներ, եթե հնարավոր է, խնդրում եմ հղում ուղարկել:

      Շնորհակալություն,
      Տաթևիկ

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *