Հնարավո՞ր է աշխատավարձը փոխանցել այլ աշխատակցի քարտին

Աստղիկ.

Բարև Ձեզ: Հարց հաշվապահին.
Դպրոցի բոլոր աշխատակիցները աշխատավարձը ստանում են քարտով, հնարավո՞ր է արդյոք նոր աշխատակցի աշխատավարձը փոխանցվի այլ աշխատակցի քարտին, ըստ տնօրենի հրամանի, քանի որ նոր աշխատակիցը սննակ է, բայց գործը ավարտված չէ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Հնարավո՞ր է աշխատավարձը փոխանցել այլ աշխատակցի քարտին

  1. Ոչ, չի կարող, կարող է նոտարով սնանկ անձը այլ բարեկամի կամ ազգականի լիազորություն տա իրեն փոխարեն ստանա աշխատավարձը։

    0
  2. Հարցը կարիք ունի իրավաբանի կամ տվյալ ոլորտի մասնագետի հետ քննարկելու, քանի որ հարցը չի վերաբերվում միայն հաշվապահությանը: Հաշվապահական տեսակետից կարող է աշխատողի դիմումի համաձայն աշխատավարձը վճարվել կանխիկ:

    0
  3. Աշխատավարձը վճարվում է ՀՀ արժույթով և կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ՝ բանկային վկայագրով, չեկերով կամ ԱՇԽԱՏՈՂԻ ՆՇԱԾ բանկային հաշվին դրամական փոխանցումով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *