Հնարավո՞ր է արդյոք անձնագրային տվյալներով հաշիվ դուրս գրել

Գայանե.

Բարև Ձեզ: Ես հանդիսանում եմ ֆիզիկական անձ՝ միկրոձեռնարկատեր: Եթե գնորդը ցանկանում է գնված ապրանքի դիմաց փաստաթուղթ ստանալ՝ ես իրավունք ունե՞մ տվյալ մարդու անձնագրի տվյալներով հաշիվ դուրս գրել e-invoicing ծրագրով, և այդ գործընթացը ինչպե՞ս է կատարվում, ի՞նչ հաշիվ եմ դուրս գրելու, քանի որ ես հարկ վճարող չեմ համարվում: Ես փորձեցի իմ տվյալներով մտնել e-invoicing, թույլ չտվեց համակարգը:
Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Հնարավո՞ր է արդյոք անձնագրային տվյալներով հաշիվ դուրս գրել

  1. Իրավունք ունեք տվյալ մարդու անձնագրի տվյալներով հաշիվ դուրս գրել, սակայն այն կարող է դուրսգրվել ոչ ինվոյսինգով, թղթային եղանակով, կարևորը օրենքով սահմանված ռեկվիզիտները լինեն: Նայեք ՀՕ 55-ը կամ 150-ը: Գնման ակտի ձև կա կայքում կամ այլ ձևեր, որը համապատասխան եք գտնում ձեր գործունոեությանը, օգտվեք ու լրացրեք, ստորագրեք ու տվեք անձնագրային տվյալներով:

  2. Այո, իրավունք ունեք անձնագրի տվյալներով հաշիվ դուրս գրել,կարևորը օրենքով սահմանված ռեկվիզիտներ լինեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *