Հնարավո՞ր է արդյոք աշխատանքից դուրս գալուց հետո վերջնահաշվարկը 0 լինի

Shushan.

Բարև ձեզ,
Խնդրում եմ օգնեք հասկանալ, ՍՊԸ-ում 8,5 տարի աշխատելու ընթացքում, երբ տարեկան 10 օր է արձակուրդ ունեցել աշխատողը, և միայն երկու անգամ 20 օր , հնարավո՞ր է արդյոք աշխատանքից դուրս գալուց հետո վերջնահաշվարկը 0 լինի: Աշխատանքից դուրս գալուց առաջ աշխատողն իր հաշվին արձակուրդ է վերցրել արտերկրում որակավորման կուրսերի մասնակցելու համար:

Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Հնարավո՞ր է արդյոք աշխատանքից դուրս գալուց հետո վերջնահաշվարկը 0 լինի

  1. Շուշան ջան, անկախ նրանից, թե տարեկան քանի օր եք վերցրել արձակուրդը, շատ գործատուներ լրիվ հասանելիք օրերն են ցույց տալիս: Նույնն էլ վճարմանն է վերաբերվում:

    0
  2. Շնորհակալ եմ պատասխանի համար, բայց կարո՞ղ եմ որևէ կերպ ապացուցել, որ չեմ ստացել։ Կա՞ որևէ լուծում։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *