Հնարավո՞ր է հաստիք կրճատել համավարակի ժամանակ

Նառա.

Բարև Ձեզ, իրավունք ունի՞ դպրոցն այս covid-ի պայմաններում հաստիք կրճատելու:

3+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Հնարավո՞ր է հաստիք կրճատել համավարակի ժամանակ

  1. Եթե կա անհրաժեշտություն հաստիք կրճատելու՝ covid-ի առկայությունը արգելք չէ, հակառակը շատ գործատուներ ստիպված covid-ի պատճառով կրճատել են հաստիքներ:

    1+
  2. Բարև Ձեզ, Նառա: Աշխատանքային օրենսգրքում հաստիքների կրճատման մասով փոփոխություն չի կատարվել Covid-ով պայմանավորված, գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքայի պայմանագիրը հաստիքների կրճատման դեպքում: Նշվում է, որ աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում, եթե, այդ դեպքերով պայմանավորված, աշխատողը չի ներկայացել աշխատանքի, այդ պատճառով, հավանաբար, այժմ գործատուները կիրառում են հաստիքների կրճատման դրույթը:

    0
  3. Եթե համավարակի պատճառով տուժել է ձեռնարկության գործունեությունը՝ այո, դա կարող է հիմք լինել հաստիքի կրճատման։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *