Հողի հարկի գերավճարը հետ պահանջելու համար կա ՞արդյոք վաղեմության ժամկետ

Մեր ձեռնարկության հողի հարկը վերջին 10 տարիների ընթացքում մեր սխալ հաշվելու պատճառով վճարվել է գերավճարով /1%-ի փոխարեն վճարվել է 10%/։
Խնդրում եմ տեղեկացնել գերավճարը հետ պահանջելու համար կա ՞արդյոք վաղեմության ժամկետ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Avatar
Author: УРЕНИ

5 thoughts on “Հողի հարկի գերավճարը հետ պահանջելու համար կա ՞արդյոք վաղեմության ժամկետ

  1. Հողի հարկը վճարվում է տեղական ինքնակառավարման մարմիններին, այնպես որ պետք է դիմեք իրենց, կամ պետք է մնա հետագա անշարժ գույքի հարկից մարման ակնկալիքով։

    0
    1. Կարծում եմ՝ գերավճարը հետ ստանալը դժվար կլինի, բայց կարող եք այլևս վճարումներ չկատարել՝ մաս-մաս մարել այդ գումարը։

      0
    2. Հարգելի Ալլա: Շնորհակալություն պատասխանի համար: Սխալմամբ հողի հարկը 2012-2020թթ վճարել ենք 10%՝ 1%-ի փոխարեն: Իմ հարցը 9 տարվա գերավճարների վերադարձի վաղեմության մասին է:

      0
  2. Պետք է առաջնորդվեք երևի ՀՕ 44 հոդվածով.
    1. Հարկային պարտավորությունը ծագում է Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:
    5. Հարկ վճարողի կողմից ներկայացվող հարկային հաշվարկով հարկային պարտավորությունները կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարները չեն կարող փոփոխվել, եթե դրանք վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որի վերջին օրվանից անցել է երեք տարի, եթե այլ բան նախատեսված չէ սույն մասով:
    Սույն մասով սահմանված ժամկետի և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի միջև ընկած ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից կարող է ներկայացվել սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում ներառված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հարկային պարտավորությունները նվազեցնող կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարներն ավելացնող հարկային հաշվարկ, որը հարկային մարմնի կողմից կարող է ստուգվել այդ հաշվարկը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում:
    Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը 3 տարի է, դիմեք համայնքին` հարկի հաշվարկի ճշտման հաշվարկ կատարելու դիմումով, եթե մերժվեք, ապա այդ պահանջով կդիմեք վարչական դատարան:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *