ՀՎՀՀ ստանալու համար

S..

Կարո՞ղ եք ասել` ՀՎՀՀ, կնիք և պետ. ռեգիստրի գրանցման վկայական ստանալու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և ուր պետք է դիմեմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “ՀՎՀՀ ստանալու համար

  1. Պետ.ռեգիստրի վկայական ստանալու համար անհրաժեշտ է դիմել Կոմիտաս 49/3, անհրաժեշտ է հիմնադիրների անձնագրերի և սոց.քարտերի պատճեները և գումար տուրքը մուծելու համար (օր. ՍՊԸ-ի համար 17.000դրամ է), և նախօրոք որոշեք անունը, որովհետև հենց սկզբից անունը անհրաժեշտ է: Անունը հաստատելուց հետո կես ժամվա ընթացքում պետ. ռեգիստրի վկայականը և ՀՎՀՀ-ն տալիս են, իսկ կնիքը հետո դուք կպատվիրեք:

  2. Ներեցեք, իսկ եթե ԱՁ է գրանցում, ի՞նչ է հարկավոր: Կոմիտասից Պետ. ռեգիստրի վկայականը ստանալուց հետո ու՞ր է պետք գնալ:

  3. Պետ ռեգիստրի տուրքը` 17000 դրամ, հուլիսից 2012թ հանվում է: Իսկ կնիքը` պետ. ռեգիստրի աշխատողը Ձեր հեռախոսահամարը վերցնում է, կես ժամվա ընթացքում ձեր ասած հասցեով առաքում են: Չնայած պետք է նշել, որ կնիքի ռետինի որակը այդքան էլ լավը չի, թանաքը չի պահում:

  4. Խնդրում եմ ասել, ԱՁ-ն, որով ես աշխատում եմ, մայրիկիս անունով է, ես ունեմ լիազորագիր: Թարգմանչի կնիք գրանցելու համար մայրիկիս ներկայությունը պարտադի՞ր է, թե ինքս լիազորագրով և ԱՁ վկայականով կարող եմ գործընթացն անել: Եվ կա՞ արդյոք որևէ վճար կնիքի գրանցման համար: Շնորհսկալ եմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *