Հրամանագրքում չի լրացվել հրամաններից մեկը

Արմինե.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել հարցիս՝ հրամանագրքում անուշադրության պատճառով չի լրացվել հրամաններից մեկը, որից հետո ավելացվել է մոտավորապես 20 հրաման: Ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս ավելացնել հրամանը:

6 մեկնաբանություն - “Հրամանագրքում չի լրացվել հրամաններից մեկը

  1. Բարև Ձեզ, հարգելի Արմինե:
    Քանի որ ՀՀ օրենսդրությունը այլևս չի պարտադրում հրամանագրքի վարումը, ապա բաց թողնված հրամանը որևէ վարչական պատասխանատվություն չի ենթադրում: Իսկ եթե այնուամենայնիվ ուզում եք լրացնել հրամանը, ապա ազատ եք այն լրացնել Ձեզ համար հարմար որևէ տարբերակով:

    1. Շնորհակալ եմ, հարգելի Աննա:
      Եվս մեկ խնդրանք` որտե՞ղ կարող եմ կարդալ այն որոշումը, որով այլևս պարտադիր չէ հրամանագիրք վարելը: Ու ընդհանրապես, կադրային գործի վերաբերյալ օրենսդրությունն ու նորությունները որտե՞ղ կարելի է կարդալ (կայք): Կանխավ շնորհակալ եմ:

  2. Բարև Ձեզ, հարգելի Արմինե:
    Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու պահանջը ուժը կորցրել է ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ:

    Նախորդ անգամ չէի նշել, սակայն ամեն դեպքում ավելացնեմ, որ միևնույն ժամանակ “Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն,
    “Իրավական ակտ ընդունող մարմինները պարտավոր են պահել իրենց ընդունած իրավական ակտերի հաշվառման մատյան:
    Իրավական ակտերի հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով”:

    Վերոնշյալ դրույթում խոսքը ՀՀ կառավարությունը 2005 թվականի հոկտեմեբերի 20-ի N 1882-Ն որոշման մասին է: Չնայած նշեմ, որ ժամանակին աշխատանքի պետական տեսչությունը (երբ դեռ այդ մարմինը գոյություն ուներ) պարտադիր չէր համարում գործատուների համար այդ մատյանի վարումը:

    Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, ապա դրանք հրապարակվում են յուրաքանչյուր չորեքշաբթի Arlis.am կայքում, “Լույս է տեսել” բաժնում:

    1. Անչափ շնորհակալ եմ, Աննա ջան, հարցերի դեպքում արդեն գիտեմ` ում կարելի է դիմել 🙂

  3. Բարև ձեզ, հարգելի Աննա: Ես ուզում եմ իմանալ՝ այսուհետև դպրոցը աշխատողների վարման հրամանագիրք վարելու՞ է, թե չէ: Կանխավ շնորհակալություն:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *