Աշխատանքային գրքույկում սխալ գրանցում է կատարվել

Աստղիկ.

Աշխատանքային գրքույկում սխալ է լրացվել աշխատանքի ընդունման համարը` հրաման 53-ի փոխարեն լրացվել է հրաման 51: Ինչպե՞ս կարելի է ուղղում կատարել: Ամբողջ հրամանը պետք է չեղյա՞լ համարել և նորի՞ց գրել: Թե՞ միայն հրամանի համարը կարելի է փոփոխել: Շնորհակալություն !!!

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Marine

Բարև, Աստղիկ: Պետք չէ հրամանը փոխել: Աշխատանքային նմանատիպ ուղղումներ կատարվում են, չեն թույլատրվում աշխատանքային գրքույկում ոչ հավաստի և սխալ գրառումներ, ջնջումներ (վրան գիծ դնելը) կատարելը:

Սխալ գրառման դեպքում սխալ գրառումն առնվում է փակագծերի մեջ, և տվյալ էջի աջ անկյունում նշվում է “N… գրառումն ուժը կորցրած է ճանաչվում”, որից հետո նույն համարի տակ կատարվում է ճիշտ գրառումը, որը հաստատվում է գործատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությամբ ու կնիքով: