Հրամանների համարակալում

ԱՆՆԱ Ա..

Շնորհավորում եմ բոլոր կանանց գալիք տոնը: Հարգելիներս, ասացեք խնդրեմ, կարո՞ղ եմ արդյոք աշխատանքի ընդունման և ազատման հրամանների համար տարբերակված համարակալումներ դնեմ, օրինակ աշխատանքի ընդունման հրամանների համար` 001-ԱԸ, 002-ԱԸ, իսկ ազատման հրամանների համար` 001-ԱԱ, 002-ԱԱ: Որտե՞ղ կարող եմ գտնել այս հարցի պատասխանը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Lida

Հարգելի Աննա, հրամանների համարակալման մասին կարող եք կարդալ իրավական ակտերի մասին օրենքում: Օրինակ, ես մեր կազմակերպությունում հրամանները համարակալում եմ նշածս օրենքին համապատսխան` 01-Ա կամ 02-Լ: Ա-նշանակում է անհատական իրավական ակտ, իսկ Լ-ն` լոկալ կամ ներքին:

ԱՆՆԱ Ա.

Ձեր նշած օրենքը կարդացել եմ, սակայն չկարողացա կողմնորոշվել, կարո՞ղ եմ արդյոք առանձին համարակալում վարեմ աշխատանքի ընդունման և ազատման հրամանների համար: Միգուցե հարցս ձևակերպեմ հետևյալ կերպ. եթե աշխատանքի ընդունման /ԱԸ/ հրամանը համարակալում եմ 001-ԱԸ, իսկ դրանից հետո որևէ մեկի համար աշխատանքից ազատման /ԱԱ/ հրաման եմ տալիս, ապա հերթական համար կարող եմ դնել 001-ԱԱ, թե պետք է դնեմ 002-ԱԱ:
Համաձայն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 20 հոկտեմբերի 2005 թվականի N 1882-Ն Ո Ր Ո Շ Մ Ա Ն
/ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ/
գործատուն Ակտերի հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հասարակությանն իրավական ակտերի մասին իրազեկման և իրավական ակտերի հաշվառման կարգերը հաստատելու մասին» N 1146-Ն որոշմամբ հաստատված կարգով:
իսկ նշված որոշման մեջ ասվում է, որ
8. Իրավական ակտերն ընդունող մարմինները կարող են վարել մեկից ավելի հաշվառման մատյաններ (նորմատիվ ակտերի հաշվառման մատյաններ, անհատական ակտերի հաշվառման մատյաններ կամ ըստ իրավական ակտերի տեսակների՝ հաշվառման մատյաններ)։
Հարցս հետևյալն է` աշխտանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանները կարող եմ համարել տարբեր տեսակի իրավական ակտեր և ըստ այդմ էլ վարեմ առանձին համարակալում:
Կանխավ շնորհակալություն:

Վիկտորյա

Հարգելի Աննա, ազատման և ընդունման հրամանները տարբեր իրավական ակտեր չեն: Դրանք նույն անհատական իրավական ակտերն են, քանի որ համաձայն ԱՕ իրավական ակտերը լինում են հրամանների և կարգադրությունների տեսքով: Կարգադրությունները չեն վերաբերվում մասնավոր գործատուներին, այլ պետ. հիմնարկների համար են, ինչպես նշում են ԱՊՏ-ում: Հետևաբար, մենք օգտագործում ենք միայն անհատական իրավական ակտերի մեկ ձևը` հրամաններ: Լիդայի նշված տարբերակը իհարկե ամենահարմարն է: Սակայն մյուս կողմից ոչ մի վարչական տույժ սահմանված չէ հրամանների սխալ համարակալման համար, այնպես որ կարծում եմ եթե այդպես եք արել կարող եք տողնել, իսկ մյուս տարվա հունվարի 1-ից սկսել նոր “ավելի ճիշտ” համարակալում 😉

Շուշան

Բարև Ձեզ, իսկ կարո՞ղ եմ համարակալել առանց տարբերակելու անհատականն ու լոկալը: Սա պարտադի՞ր է:

Կարեն

Անհատական և ներքին իրավական ակտերը պարտադիր պետք է տարբերակել, քանի որ ընդունվում են տարբեր իրրավաստեղծ մարմինների կողմից: Դրանք տարաբնույթ ակտեր են: