ՀՕ հոդված 386-ի սահմանափակումների վերաբերյալ

Էմիլիա.

Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձին պասիվ եկամուտներ վճարելիս, մասնավորապես՝ շահաբաժին և վարձակալական վճար, ՀՕ-ի 386-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները կիրառվու՞մ են:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “ՀՕ հոդված 386-ի սահմանափակումների վերաբերյալ

  1. Սահմանափակումները չեն տարածվում ֆիզիկական անձանց կատարվող՝ նրանց անձնական կամ պասիվ եկամուտներին վերաբերող վճարումների վրա։

    1+
  2. Սահմանված սահմանափակումները չեն տարածվում ֆիզիկական անձանց կատարվող՝ նրանց անձնական կամ պասիվ եկամուտներին վերաբերող վճարումների (մասնավորապես՝ աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների, փոխհատուցման վճարների) վրա:Թվարկվածի շրջանակում շահաբաժինների և վարձակալական վճարների մասին նշում չլինելը, ձեզ համար խնդիր չի առաջացնում:

    1+
  3. Նույն հոդվածի 4-րդ մասում նշում է, որ սահմանափակումները չեն տարածվում ֆիզիկական անձանց կատարվող՝ նրանց պասիվ եկամուտներին վերաբերող վճարումների վրա:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *