23/10/2026

շահաբաժին

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Արդյո՞ք ճիշտ եմ մեկնաբանում օրենքը.
Շահաբաժինների ետ վերադարձի որոշման 5րդ գոդվածի գ կետով, եթե տարվա ընթացքում մեկ անգամ են ՀԴՄ տուգանել 416 հոդվածով, ապա հնարավոր է այս տարի 2025 թվականի վճարած շահաբաժնի հարկը ետ ստանալ։ Որոշման մեջ նշվում է 416 հոդվածի պահանջների երեք և ավելի անգամ խախտում։

Զավեն․

Արտասահմանյան ընկերությունից (ԱՄՆ) դիվիդենդ ստանալիս, կամ նույն ընկերության բաժնեմաս վաճառելիս ՀՀ-ում ֆիզ․ անձի համար ի՞նչ հարկեր են առաջանում։

Նարինե․

Բարև Ձեզ, ունեմ 2 հարց շահութահարկի հաշվետվության հետ կապված․

1․ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն 2024 թիվը փակել է հարկային վնասով։ Կարելի՞ է հաջորդ 5 տարիների շահութահարկի հաշվետվության մեջ 76 տողում նշել այդ գումարը և նվազեցնել վճարման ենթակա գումարը

2. 2025 թվականին ընկերության հիմնադրին վճարվել է շահաբաժին։ Արդյո՞ք հաշվետվության 80 տողը դրան վերաբերելի է

Ալեքսանդր Չիլինգարյան․

Բարև Ձեզ: Ֆիզ անձանց վճարված շահաբաժնի եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխված Ձև 2 կա: Այն գործում է 2025-ի սկզբից: Կարո՞ղ եք տրամադրել այդ նոր Ձևը։

Լիլիթ.

ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ մասնակիցն այս և նախորդ տարվա արդյունքներով մոտ 4 մլն շահույթ ունի, բայց հիմնադիրը չի ցանկանում, որպեսզի շահաբաժնի տեսքով ստանա, այլ ցանկանում է, որպես անտոկոս փոխառություն ստանալ՝ 2027-ին վերադարձնելու պայմանով։ Հնարավո՞ր է ՍՊԸ-ի հիմնադրին փոխառություն տալ չբաշխված շահույթի հաշվին պայմանագրի հիման վրա։ Օրենքում սահմանափակում կա՞։ Գործում ենք միկրոյի դաշտում։

Նարինե․

Բարև Ձեզ։ ՊԵԿ-ից ծանուցագիր եմ ստացել, որ 2020-2024 թթ․ ընթացքում ԱԱՀ ով աշխատող ՍՊԸ ձևավորել է շահույթ, սակայն հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում չեն հայտարարագրվել շահաբաժինների վճարումից առաջացած եկամտային հարկի պարտավորություններ։ Խնդրում եմ հուշել՝ ի՞նչ պետք է անել այս դեպքում, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ծանուցումը, և արդյո՞ք կարելի է տարիներ շարունակ շահաբաժին չվճարել մասնակիցներին։

Հապետ․

Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է շահաբաժնի և փոխառության փոխմարմանը: 2024թ-ի արդյունքներով առաջացել է բաշխման ենթակա շահաբաժին՝ 29 մլն. դրամ: Հիմնադիը ընկերությանը պարտք է 29 մլն. դրամ փոխառության գումար: Հարց – փոխմարման ժամանակ մարվում է 29/29մլն, թե՞ (29մլն *5% = 27,55)/ 27,55մլն և հիմնադիրը պարտք է մնալու 1,45 մլն դրամ։

Վիկա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` եթե գործատուն չի հայտարարել շահաբաժին 2019–ից հետո, ինչպե՞ս կարող է հիմա սկսել վճարել։ Հիմնադիրը, որը և տնօրեն է, ցանկանում է գումար ստանալ, կարո՞ղ է վերցնել փոխառություն և հետո դա ձևակերպել որպես շահաբաժին։ Ինչպիսի՞ պարտավորությունների հաշվանցման փաստաթուղթ կարող է կազմել։ Կարո՞ղ եք հղում տալ։ Շնորհակալ եմ։

Նարինե․

Բարև Ձեզ, եթե մի կազմակերպությունը ԱԱՀ-ով հարկվող ՍՊԸ է, ցանկանում է ստեղծել այլ ՍՊԸ, որտեղ ինքը հանդիսանում է որպես 100% բաժնետեր, ապա նոր ստեղծված ՍՊԸ-ն ի՞նչ հարկով է հարկվելու։ Տվյալ նոր ՍՊԸ-ն եթե շահաբաժին է վճարում իր հիմնադիր ընկերությանը, ապա դրանից ի՞նչ հարկեր են առաջանում։ Հիմնադիր ընկերությունը նոր ստեղծած ընկերության ծախսերի համար ներդրումները ի՞նչ ձևով կարող է անել՝ փոխանցման, թե՞ փոխառության ձևով։

Արման․

Եթե ՍՊԸ մասնակցի կողմից ստացված շահաբաժինը ներդրվում է ընկերության կանոնադրական կապիտալում, ապա այս շահաբաժնի մասով վճարված եկամտային հարկը կարող է վերադարձվել։ Ինչպե՞ս է այդ վերադարձն իրականացվում։ Խնդրում եմ նկարագրել քայլերը։ Շնորհակալություն։

Հայկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ի շահույթի բաշխման վերաբերյալ որոշումը կայացվել է 2024թ. մայիսին: Սա նշանակում է, որ վճարումը պիտի կատարվի մինչև 2025թ. մայիս: Եթե շահաբաժինը մաս մաս փոխանցվել է հիմնադրին բանկով, հարկը պահվել է, այս ամենը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել, նաև փոխանցումների մասով կխնդրեմ հիմնավորել: Շնորհակալություն։

Սերյոժա․

Ինչքա՞ն են կազմում շահաբաժինները և շահութահարկը։ 2024թ․ ընթացքում արտադրության իրացումից հասույթ՝ 60 մլն, արտադրության հետ կապված ծախսեր 28 մլն, վարչական ծախսեր 7մլն, մաշվածք 10մլն, այլ նվազեցումներ՝ հաշմանդամություն ունեցողների ԱՎՈՒՄ-ի 150%-ը 5 մլն։

Լևոն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս ՍՊԸ-ի հիմնադրին շահաբաժին տալն է: Աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգով: Առաջին անգամ եմ անելու և խնդրում եմ ներողամտաբար մի քիչ ավելի մանրամասն բացատրեք անհրաժեշտ գործողությունների հերթականությունը, և ի՞նչ հաշվետվություններ և ե՞րբ լրացնեմ: (Եթե կարելի է նաև հաշվետվությունների լրացման ձևը մի փոքր մանրամասնեք): Կանխավ Շաաատ շնորհակալ եմ:

Ռոզա․

Բարև Ձեզ, բազմաչարչար կոլեգաներ։

Հարց հետևյալն է՝ Եկամտային հարկի այլ եկամուտներ բաժնում 010 կոդի տակ գրանցված շահաբաժիններից պահված եկամտային հարկը ծախս դիտվու՞մ է, թե՞ ոչ, շրջ հարկի հաշվետվության ծախսային բաժնում:

Մադլենա․

Բարի օր, հարգելի հաշվապաhներ: Խնդրում եմ տալ օրենքից հղումներ: ՍՊԸ-ն չի գործում 2017թ-ից, ազատվել են բոլոր աշխատակիցները: Իսկ 2018թ 4-րդ և 2019թ 1-ին եռամսյակներում մաս-մաս վաճառվել է ՍՊԸ-ին պատկանող տարածքը (անշարժ գույքը), վճարելով 10% հարկ գույքի օտարման համար: 2024թ․ դեկտեմբերին դիմել ենք լուծարման: Բացվել է ստուգում, և հիմա ասում են, որ օտարումից պիտի բաշխվի շահաբաժին և վճարվի 5% հարկ: Ասեմ, որ հիմնարկը աշխատել է շրջանառության հարկով և ժամանակավոր դադարի ժամանակ էլ ամեն տարի տրվել է հայտարարություն շրջանառության հարկով աշխատելու համար: ՍՊԸ-ի աշխատելու ընթացքում տնօրենը տվել է փոխառություն: Քանի որ խանութը աշխատում էր վնասով՝ փակվեց: Գույքի օտարման գումարով մարվել է փոխառության տրված գումարի մի մասը: 5 տարի պահելուց հետո հիմնարկի փաստաթղթերը վերացվել են: Խնդրում եմ ասեք. արդյոք կարո՞ղ են 6-7 տարվա փաստաթղթեր պահանջել, և ինչպե՞ս ապացուցել, որ անշարժ գույքի վաճառքի գումարով մարվել է փոխառություն: Ասեմ նաև, որ պահանջել են 5 տարվա բանկային քաղվածք 01.01.20-21.01.25թ: Կանխավ՝ շնորհակալ եմ:

Նարեկ․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է. շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը, որն իրականացնում է ծառայության մատուցում, ամսվա կտրվածքով իր հասույթից փոխանցում է ծախսերը, իսկ մնացած գումարը փոխանցում է հիմնադիրի հաշվին։ Ի՞նչ խնդիր կարող է ունենալ կազմակերպությունը։

Անահիտ․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունն ունի 2 սեփականատեր՝ 50% բաժնեմասերով։ 2024թ․-ի նոյեմբերին մի սեփականատերը մյուսին է փոխանցել իր բաժնեմասը։ 2024թ․-ի ընթացքում կուտակված շահույթը ինչպե՞ս պետք է բաշխել։ Իմ կարծիքով մինչև նոյեմբեր կուտակված շահույթը պետք է բաշխել հավասարաչափ, փոփոխությունից հետոյինը՝ ամբողջությամբ վճարել 100% բաժնեմասով սեփականատիրոջը։

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղորդել. ՍՊԸ-ն 2020թ ունեցել է շահույթ ՝ 350 000 դրամ, 2021-ին վնաս ՝ 6 400 000 դրամ, իսկ 2022-ին շահույթ ՝ 4 200 000 դրամ, 2023ին էլ շահույթ ՝ 2 400 000։ Հիմա ես վնասից հետո իրավունք ունե՞մ 2022 և 2023 թթ-ի շահույթը բաշխել, թե՞ ոչ:

Անի․

Ողջույն, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է. մեր կազմակերպությունը առևտրային կազմակերպություն է և գործում է հարկման ընդհանուր համակարգում: Կազմակերպության մասնակիցներից մեկը ռեզիդենտ իրավաբանական անձ է: Հարցը. շահաբաժին վճարելու դեպքում ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ:

Տիգրան․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասել՝ ՀՕ 159 4-րդ կետը կիրառելու համար Կառավարության Սահմանված կարգը ի՞նչ որոշումով կամ նորմատիվային ակտով կարող եմ գտնել։ Խոսքը գնում է ֆիզ․ անձ մասնակցին բաշխված շահույթի գծով եկամտային հարկի փոխհատուցման մասին։ Կանխավ շնորհակալ եմ։

Արեգա․

Բարև Ձեզ։ Հարգելիներս, ունեմ այսպիսի հարց․ ենթադրենք 2022թ․ բաշխման ենթակա շահույթը կազմում է 100 միլիոն դրամ: 2024թ. ՍՊԸ տնօրենը, որը միաժամանակ հանդիսանում է նաև միակ հիմնադիրը, ցանկանում է բաշխման ենթակա այդ գումարից 2024թ․ ստանալ 25 միլիոն դրամը: Հարցս այսպիսին է՝ կարո՞ղ է ստանալ 25 միլիոն դրամը ,թե՞ պետք է ամբողջությամբ վճարվի: Ինչպե՞ս է դա կատարվում:

Անահիտ․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ շահաբաժնի եկամտային հարկի վերադարձը դեռ գործու՞մ է, թե՞ ոչ։ Եթե գործում է, տվյալ տարվա ընթացքում վճարված շահաբաժինների եկամտային հարկի վերադարձի համար ե՞րբ պետք է դիմել ՊԵԿ և ինչպե՞ս։

Հայկ․

Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ հիմնադրին բանկով փոխանցվում է միջանկյալ շահաբաժին, ապա տվյալ ամսվա եկամտայինի հաշվարկում արդյո՞ք հարկը պետք է հաշվարկել և վճարել բյուջե: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է միջանկյալ շահաբաժինների վճարման կարգը։

Նելլի․

ՍՊԸ-ն ունի երկու հիմնադիր իրենց բաժնեմասերով, 2023թ-ին աշխատել է միկրոձեռնարկատիրության ոլորտում, շահաբաժինների վճարում չի կատարվել։ Արդյո՞ք պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր: