Ձեռքբերում առանց հիմնավորող փաստաթղթի

Է.

Կազմակերպությունը առանց հիմնավորող փաստաթղթի շուկայից ձեռք է բերել ապրանք 100 000 դրամի և գնված ապրանքի արժեքի նկատմամբ հաշվարկել է 11% եկամտահարկ: Տվյալ դեպքում ելք դրակարկղից պիտի տրվի 100 000 դրամ, թե՞ 89 000 դրամ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
18 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
EvA

Բնականաբար` 100000 դրամ ելք կտրվի դրամարկղից, քանի որ այդ գնի ապրանք եք ձեռք բերել: Իսկ 11% եկամտահարկը կփոխանցեք ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախ. ` կենտրոնական գանձապետարան, մինչև ապրանքի ձեռք բերման ամսին հաջորդող ամսի 20-ը: Փոխանցումը կանեք Ձեր բանկային հաշվից կամ դրամարկղի ելքի օրդերով գումար կհանեք և որևէ բանկից կփոխանցեք կենտրոնական գանձապետարան` 900005006045 հաշվին:

Գևորգ

Հարգելի Է, եթե ձեռք եք բերել 100 000 դրամի, ապա ելքագրեք 100 000, իսկ 11% հաշվարկված եկամտահարկի գումարը կմարեք հաշվետու ժամանակաշրջանի վերջում:

Արսեն

Է, եթե ապրանքի գինը դու հաշվապահորեն, այսինքն գնման ակտում նշել ես 100.000 դրամ, օրենքը ասում է, որ դու եկամտահարկ պետք է պահես դիմացի կողմի եկամտից, այս դեպքում դիմացի կողմի եկամուտը 100.000 դրամն է, եթե դրանից պահես 11 տոկոս եկամտահարկ, ապա իրան վճարման ենթական գումարը կկազմի 89.000դրամ: Այդ իսկ պատճառով դու դրամարկղից պետք է ելքագրես 89.000 դրամ, իսկ մնացած գումարը որպես եկամտահարկ պահես: Իսկ եթե ելք ես անում 100.000 դրամ, նշանակում է դիմացի կողմին տվել ես այլ գումար, որից հանած 11 տոկոս կազմել է 100.000 դրամ: Եթե արդեն ձևակերպել ես նախորդ տրված խորհուրդների նման, ապա կարամ օգնեմ artashesyana շնիկ mail.ru

Շուշան

Հարգելի է, շուկայից գնված ապրանքի համար վճարել եք 100000 դրամ, իսկ 11000 դրամ եկամտահարկը հաշվում եք “վրայից”: Պահեստ մուտքագրվող ապրանքի ինքնարժեքը կլինի 111000 դրամ, որը, սակայն, չի նվազեցվի շահութահարկի տեսակետից: Հարգանքով` Շուշան:

Ինեսա

Հարգելի է, եթե դուք ձեռք եք բերել ապրանք, որի համար վճարել եք 100000 դրամ, ապա դրա դիմաց եկամտահարկը կկազմի 100000*11%=11000 դրամ
Ձեր գնված ապրանքի գինը արդեն կլինի ոչ թե 100000, այլ 111000 դրամ:
դ-տ 211 կ-տ 521 -100000
դ-տ 211 կ-տ 5242 – 11000
մարելու դեպքում տալիս եք դ-տ 521 կ-տ 251 – 100000
դ-տ 5242 կ-տ 251 կամ 252 – 11000

Է.

Բայց ԵԿՀ-ի 21-րդ հոդվածը ասում է` ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է, ենթադրում եմ պիտի նվազեցնես, եթե ելք տաս 100 000 չգանձելով ԵԿՀ-ն մեկ անգամ էլ քո գրպանից վճարես, չի՞ ստացվում կրկնակի: Եթե ԵԿՀ չգանձես, ստացվում է քո ձեռքբերման հաշվում ԵԿՀ-էլ մեջ է մտնում: Մի կողմից ծախսագրում ես 100 000-ի մեջ եղած ԵԿՀ, մյուս կողմից 100 000-ի համար հաշվարկված 11% ԵԿՀ:

Է.

Հարգելի Ինեսա, եթե մենք ձեռք ենք բերում հումք, ապա ձևակերպում ենք.
դտ 211——–100 000դ
դտ 261——–20 000դ
կտ 521——– 120 000դ
ձևակերպման համաձայն մեր 211 հաշիվը ծախսագրվում է, այսինքն 711 գնում է առանց ԱԱՀ-ի: Ձեր նշված ձևակերպման ժամանակ արձյունքում մեր 5242 հաշիվը մենք պիտի ծախսագրենք, բայց 211 հաշվում նստած է նույն եկամտահարկի գումարը, որը նույնպես ծախսագրվում է: Չի՞ ստացվում կրկնակի անգամ նույն հարկի ծախսագրում:

Narine

Դու դրամարկղից պետք է ելքագրես 89 000 դրամ:

ardan1957

Եվայի կարծիքը լրիվ ճիշտ է:
Գնորդի կարծիքում սխալ է հետևյալը` եկամտահարկի գումարը կվճարվի այդպես, ինչպես ասել է Եվան (տես “Եկամտահարկի մասին” օրենքի 23 հոդվածը):
Արսենի կարծիքի հետ կապված` ապրանքի ձեռք բերման գինը հանդիսանում է միաժամանակ մատակարարին վճարված եկամուտ և հետևաբար 11% հաշվարկվում է գնման ակտում նշված ապրանքի գնի նկատմամբ (եթե գնման ակտում նշվել է ապրանքի գինը 100000 դրամ, եկամտահարկը կկազմի 11000 դրամ): Հիմքը` “Եկամտահարկի մասին” օրենքի 21 հոդվածի 1կետի ա) ենթակետն է:
Շուշանի կարծիքի մեջ սխալ է, որ 111000 դրամ ապրանքի ինքնարքեքը չի նվազեցվի Շահութահարկի տեսակետից: “Շահութահարկի մասին օրենքի” 19 հոդվածի 1 կետի գ)ենթակետի համաձայն “Հարկվող շահույթը որոշելիս առանց հիմնավորող փաստաթղթերի համախառն եկամուտը նվազեցվում է`Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի և դրանց մասով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն հաշվարկված և վճարված եկամտահարկի հանրագումարի այն չափով, որը ամսական կտրվածքով չի գերազանցում 3,0 մլն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով (այդ թվում` եկամտահարկի գումարը)` 300,0 հազ. դրամը:”
Ինեսայի կարծիքը ճիշտ է, բացի այն մասից, որ դեբետագրվում է 216 հաշիվը, քանի որ դա ապրանք է, այլ ոչ թե նյութ:
Հարգելի Է, դրամարկղից ելքագրվում է մատակարարին վճարված գումարը (գնման ակտում նշված գումարը).Գնորդի ներկայացուցիչը (հաշվետու անձ) եկամտահարկի հետ գործ չունի,դա հաշվապահության գործն է:Հաշվապահությունը հաշվարկում և վճարում է եկամտահարկի գումարը բանկային փոխանցմամբ բանկային հաշվից անմիջապես կամ ելքագրում է այն դրամակղից և հաշվետու անձի միջողով փոխանցում է որևէ բանկի միջոցով:
Հարգելի Է, ձեր վերջին բերված օրինակում 20000 դրամ ի՞նչ է: Եթե ԱԱՀ-ն է, ապա սխալ է` շուկայից գնված ապրանքը ոչ մի առնչություն ԱԱՀ-ի գումարի հետ չունի: Եթե դա ՀԴՄ-ի կտրոն է, որում նշված է ԱԱՀ-ի գումարը, ապա 11% եկամտահարկը չի հաշվարկվում: Շուկայի դեպքում (ՀԴՄ-ի կտրոն չի) դեբետագրվել է 216 (նյութի դեպքում 211) հաշիվը 111000 դրամով և հետագայում վաճառքի ժամանակ այդ գումարը կկրեդիտագրվի 216 հաշվից և կդեբետագրվի 711 հաշիվը (կճանաչվի որպես ծախս): Եկամտահարկի գումարը դեբետագրվել է 216 հաշվում որպես 110000 դրամի մի մասը (11000 դրամ),միաժամանկ 11000 դրամով կրեդիտագրվել է 5242 հաշիվը որպես հարկային պարտավորություն եկամտահարկի գծով և այդ հարկային պարտավորությունը կմարվի կամ պետք է մարվի սահմանված ժամկետում:

Է.

Հարգելի ardan1957, վերջին իմ բերված օրինակում ես ուզում եմ ասել, որ եթե ձեռք ենք բերում հումք 211, ապա այս հաշվում ԱԱՀ-ի գումարը չի ներառվում, բայց եթե Ինեսայի նշված տարբերակում
դտ. 211 111 0000
կտ 5242 11 000
կտ5211 100 000
եկամտահարկի գումարը ներառվում է 211-ի մեջ, դա ճի՞շտ է:
Իսկ ի՞նչ կասեք օրենքի այս նախադասության մասին`
Բացառությամբ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում է)……….
ի՞նչ եք հասկանում պահել (գանձել) ասելով:
Ձևակերպումներից ո՞րն է ճիշտ`
1. դտ 211 կտ.228 89,000
դտ7138 կտ 5242 11,000
դտ 228 կտ 2511 89,000
թե՞.
2. դտ 211 կտ 228 100 000
դտ211 կտ 5242 11 000
դտ 228 կտ 251 100 000
դտ 5242 կտ 251 11 000

Արսեն

Գնման ակտի հետ կապված ձևակերպումները հետևյալն են
դեբետ 216 կրեդիտ 528 –89,0000
Դեբետ 216 կրեդիտ 5242 — 11,000
քանի որ ապրանքի գինը 100 000 է, ուրեմն այն ամբողջությամբ մտնում է տվյալ ապրանքի ինքնարժեքի մեջ, ուղղակի դրանից 11 000 վճարել ենք կամ վճարելու ենք որպես եկամտահարկ:

Գոհար

Հարգելի Է, եթե ապրանքը ձեռք եք բերել ֆիզիկական անձից, ում հետ ունեք պայմանագիր, և հայտնի են անձնագրային տվյալները, այլ ոչ շուկայից, այդ դեպքում եկամտահարկի գումարը 10% կարող եք նվազեցնել մատակարարին վճարվող գումարից:

Lana

Հարգելի կոլեգաներ, դրամարկղից ՓԱՍՏԱՑԻ վճարվել է 100000, և մենք չենք կարող 89000 ելք անել, բա մնացած 11000 ում հաշվին պետք է փակվի: Իմ կարծիքով ձևակերպվում է` 211-2511 100 000
211- 5242 12 359
Ապրանքի ընդանուր արժեքը 112359, որից 11 %-12359 եկամտահարկ: Եկամտահարկ հաշվելու բոլոր դեպքերում համախառն գումարի վրա է դրվում %-ը, ինչու՞ պետք է այս դեպքում զուտ գումարի վրա դրվի:

Գևորգ

Հարգելի Է, ինչու՞ այսքան երկարեց այս հարցը, կոնկրետ ձեր բերած օրինակում ես կարծում եմ, որ ճիշտ տարբերակը կլինի այսպես.
Եթե ձեռք եք բերել շուկայից հումք`
ԴՏ 228 ԿՏ 251-100 000
ԴՏ 211 ԿՏ 228-100 000
ԴՏ 713 ԿՏ 524-11 000

ardan1957

Հարգելի Է, մեջբերում եմ “Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին” հրահանգի 26 կետի օրինակ 20-ը`
“Oրինակ 20. Կազմակերպությունը 2011թ. փետրվարի 18-ին շուկայում առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք է բերել ապրանք, որի դիմաց վճարել է 20,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում կազմակերպությունը հանդիսանում է հարկային գործակալ և պարտավոր է հաշվարկել եկամտահարկ գնված ապրանքի արժեքից 11% դրույքաչափով (20,0×11%=2,2 հազ. դրամ), որը վճարվում է պետական բյուջե մինչև 20.03.2011թ. (ներառյալ):”:
Ինչպես տեսնում եք 11%-ը հաշվարկվում է 20,0 հազ. դրամից ,մեր դեպքում – 100000 դրամից:Նշանակություն չունի` դա նյութ է, թե ապրանք է: Եկամտահարկի գումարը շահութահարկի տեսակետից դիտվում է որպես ծախս:Այդ ծախսը նյութի կամ ապրանքի ձեռք բերման հետ կապված ծախս է և հետևաբար միացվում է նյութի կամ ապրանքի արժեքին: Համաձայն եմ, որ օրենքի 21 հոդվածի 1 կետի նախադասությունում` “վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) Է” մասն ավելի ճիշտ կլինի ձևակերպել հետևյալ տեսքով. օրինակ` “եկամուտներ վճարելիս հարկը հաշվարկում է” խմբագությամբ, թեկուզ “ա” ենթակետում նշված է` “11 տոկոս դրույքաչափով վճարված եկամտի նկատմաբ”:
Այսպիսով ձեր բերված օրինակներից առաջինում սխալ է դեբետագրված 713 հաշիվը և սխալ է նաև ձեռք բերված նյութի արժեքը և եկամտահարի գումարը ,
իսկ 2-րդ օրինակում`
-նհութի ձեռք բերման պահին (գնման ակտը հաշվապահություն ներկայացնելու պահին)
դ-տ 211 կ-տ 228 100000
դ-տ 211 կ-տ 5242 11000 11000 դրամը դեռ չվճարվել, այլ հաշվարկվել է հաշվապահության կողմից
-նյութի ձեռք բերման համար դրամարկղից գումարը ստանալու պահին
դ-տ 228 կ-տ 251 100000
եկամտահարըկ վճարելու կամ եկամտահարկ վճարելու համար հաշվետու անձի կողմից դրամարկղից գումարը ստանալու պահին`
-դ-տ 5242 կ-տ 252 (251 կամ 228) 11000

Ինեսա

Լանա ջան, նորից եմ կրկնում, դրամարկղից փաստացի վճարում ես 100000 դրամ, եկամտահարկը կազմում է 100000*11%= 11000.
ձևակերպում
մուտք
211, 216 – 521 100000
211, 216 -5242 11000

մարումը 5242 – 252,251 11000
521 -251 100000

E.

Հարգելի և մյուս մասնակիցներ, շատ շնորհակալ եմ քննարկմանը մասնակցելու համար: Չէի սպասում նման բազում արձագանքների:

Դավիթ Ասատրյան

Ընդհանրապես բոլորին խորհուրդ եմ տալիս առաջնորդվել ոչ թե օրենքով, այլ ՊԵԿ հրահանգներով, քանի որ մեր գործը հարկայինի հետ է: Եթե ասում է պահի, ուրեմն պահի, եթե ոչ, ուրեմն ոչ, անկախ նրանից` օրենքի հետ համապատասխանում է, թե ոչ:

Հիմա թեմայի մասին.

Ֆիզ.անձ հասկացությունը ուրիշ բան է, իսկ առանց հիմնավորող փաստաթղթերի գնումը` ուրիշ բան: Առաջին դեպքում եկամտահարկը պահվում է արժեքից, երկրորդ դեպքում հաշվարկվում արժեքին զուգահեռ, այսինքն գումարվում արժեքին: Եկամտահարկը միանգամից ծախսագրել չի կարելի, ծախսագրվում է ապրանքն իրացնելուց:

Հիմա ձևակերպումները
Առաջին դեպքում /ֆիզ.անձից գնում/
dt 216 kt 521 100000
dt 521 kt 524 10000
dt 521 kt 251 90000
dt 524 kt 252 10000
dt 711 kt 216 100000

Երկրորդ դեպքում /առանց հիմնավորող փաստաթղթերի գնում/
dt 216 kt 521 100000
dt 216 kt 524 11000
dt 521 kt 251 100000
dt 524 kt 252 11000
dt 711 kt 216 111000

Վերջ…