Ձեռքի աշխատանքներ վաճառող խանութը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Էվելինա.

Ցանկանում եմ խանութ բացել, որտեղ վաճառելու եմ իմ ձեռքի աշխատանքները /ավելի կոնկրետ՝ շապիկների, պայուսակների, բրոշների և այլ տարբեր իրերի վրա ձեռքով նկարելու եմ և վաճառեմ/: Ես կարո՞ղ եմ աշխատել որպես միկրոձեռնարկություն, և առհասարակ ինչի՞ց պետք է սկսեմ։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ձեռքի աշխատանքներ վաճառող խանութը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

  1. Քանի որ Դուք զբաղվելու եք ձեռքի աշխատանքներով, այսինքն՝ կարելի է ասել հագուստի և այլ իրերի արտադրությամբ, Դուք կարող եք որպես ֆիզ․ անձ գրանցվել որպես միկրոձեռնարկատեր և աշխատել առանց հարկեր վճարելու, բայց չպետք է ունենաք այլ աշխատող։

  2. Այո, կարող եք, դա թույլատրվում է, պետք է հարկային գնաք անձնագրով ու սոց․ քարտով ու տաք միկրոյի համակարգում գործելու հայտարարություն, ստանաք արտոնագիր:

  3. Կներեք մի հարց էլ ես տամ հա. արագ սննդի կետը, որը գործելու է որպես ԱՁ և միկրոձեռնարկատիրություն, ի՞նչ ամսական ու տարեկան վճարներ ու հարկեր պետք է կատարի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *