Ճշգրտող հաշիվների վերաբերյալ

219

Հովիկ.

Հարգելի գործընկերներ, կասե՞ք՝ ի՞նչ է նշանակում ճշգրտող հաշիվ, արդյո՞ք այն վերաբերում է միայն հարկային հաշիվներին, թե՞ նաև հաշիվ-ապրանքագրերին: Ինչպե՞ս է դուրս գրվում ճշգրտող հաշիվը և ո՞ր դեպքերում: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ճշգրտող հաշիվների վերաբերյալ

  1. Որոշման մեջ կարծես թե գրված է “Ճշգրտող հարկային հաշիվ”, այսինքն հաշիվ-ապրանքագրերի մասով նշված չէ:

    0
  2. Հաշիվ-ապրանքագրերի մասով գրված ոչինչ չեմ տեսել, բայց էլ. համակարգում հաշվարկային փաստաթղթերում առկա է ճշգրտող հաշիվ դաշտը:
    Ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում.
    1) եթե գնորդը (ծառայություն ստացողը) հրաժարվել է ընդունել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը), կամ մատակարարը (ծառայություն մատուցողը) հրաժարվել է հանձնել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը).
    2) եթե գործարքի առարկան պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանք է և համաձայն գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրի՝ գնորդի կողմից այդ ապրանքները չիրացնելու հետևանքով դրանք վերադարձվում են մատակարարին.
    3) գործարքի պայմանները օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոփոխվելու դեպքերում, երբ պայմանների փոփոխման արդյունքում մատակարարված ապրանքների քանակը կամ մատուցված ծառայությունների ծավալները նվազում են:

    Եթե գոյություն ունի իրավական ակտ, որտեղ խոսվում է ճշգրտող հաշվարկային փաստաթղթերի մասին, խնդրում եմ հուշեք՝ որտեղ կարելի է կարդալ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *