Մայրության նպաստի հաշվարկ կազմակերպության լուծարման դեպքում

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ։ Եթե հղիության 6-րդ ամսում կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը չի՞ օգտվում նպաստից, պետության կողմից կա՞ արդյոք որևէ փոխհատուցում և եթե այո, ապա ի՞նչ կարգով։ Նախապես շնորհակալ եմ։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Avatar
Author: Vika

3 thoughts on “Մայրության նպաստի հաշվարկ կազմակերպության լուծարման դեպքում

  1. Քանի որ Ձեր կազմակերպությունը լուծարվում է, ապա Դուք մայրության նպաստը կստանաք Պետական նպաստների մասին օրենքի Գ Լ ՈՒ Խ 5.1 համաձայն, Ձեզ մայրության նպաստ կնշանակի լիազոր մարմինը։ Կարող եք մի հատ այդ հոդվածները ուսումնասիրել:

  2. Գործատուի լուծարման դեպքում վարձու աշխատողներին նպաստ նշանակում և վճարում է լիազոր մարմինը:

  3. Ժամանակավոր անաշխատունակության եվ մայրության նպաստների մասին ՀՀ օրենք, հոդված 24, մաս 4. Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին նպաստ նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման (ֆիզիկական անձ գործատուի մահվան) դեպքում` լիազոր մարմինը: Պետական նպաստների բնագավառի` ՀՀ կառավարության լիազորած մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է տարածքային կենտրոններով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *