Մայրության նպաստ

Հայարփի.

Բարև Ձեզ: 2018թ-ից ես ունեմ Ա/Ձ, 2020թ-ի դեկտեմբերի 28-ից պիտի գնամ ֆիզ. արձակուրդ: Ուզում եմ իմանալ՝ ինձ գումար հասնու՞մ է ֆիզի համար, թե՞ ոչ, և արդյոք պե՞տք է դադարեցնել Ա/Ձ-ս, որ գումար հասնի: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, գումար հասնում է: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու օրվանից:
Դուք 2020թ-ի դեկտեմբերի 28-ից պիտի գնայիք, թե՞ այլ ժամկետից ֆիզ. արձակուրդ: Ձեր բյուլետենը պետք է ներկայացնեք տարածքային սոցապ, իրենք են հաշվելու, հաշվարկի համար կարևոր է, թե 2020-ին գործել եք շրջհարկի, թե միկրոյի համակարգում::

Հայարփի

Դեկտեմբերի 28-ից այլևս չեմ աշխատում: 2020թ-ի Ա/Ձ-ս միկրո է դարձել: Վաղը պետք է Ա/Ձ-ի դադարեցման համար դիմում ներկայացնեմ: Ու մնացած թղթերի հետ տանեմ սոցապ: Բայց ինձ ասում են, որ մեր տարածքայինը չի զբաղվում Ա/Ձ-ներով, ուղղարկում են Երևան: Դա սխալ է չէ՞: Իսկ գումարի համար հաշվելու են վերջին 1 տարվա շահույթահարկը: Կոնկրետ սահմանված թիվ չկա՞: Եվ միանվագ, որ տալիս են հիմա ես 156 000 կստանամ, թե՞ 300 000: Շնորհակալություն:

Tigran

Չգիտեմ Ա/Ձ-ներով հենց մենակ Երևանն է զբաղվում, թե իրանք չեն ուզում հաշվել, զանգեք 114 թող ճիշտը ասեն, իսկ եթե միկրո համակարգում եք 2020-ին գործել, ապա ամեն ամիսը հաշվելու են 34 000 դրամ, ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը: Դուք հիմա միանվագը կստանաք, կախված է, թե որերորդ երեխան է, առաջին երեխայի ծնվելու դեպքում` երեք հարյուր հազար դրամ,
բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` երեք հարյուր հազար դրամ,
գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ:
Դուք ներկայացրեք 207 ձևը, անորոշ կամ որոշակի ժամկետով դադարը, որ ստանաք մայրության նպաստը: Եթե ունեք գյուղի գրանցում՝ կարող եք նաև հետո ստանալ նաև 53 000 երեխայի խնամքի նպաստ:

Հայարփի

Այսօր հարկայինից վերցրեցի ժամանակավոր անաշխատունակության մասին տեղեկանքը, բայց նախորդ տարվա եկամտի մասին տվյալներ չկա: Հաշվետու ժամանակաշրջանը 2019թ. է նշված: Այսինքն՝ 2019-ի եկամուտն են հաշելու՞: Վճարված շահութահարկի գումարը 60 000դր: Հիմա սոցապում ի՞նչ են հաշվելու: Նաև ինձանից բանկային հաշվեհամար են ուզել, որը ես չունեմ: Նոր պիտի բացեմ: Դա սովորական հաշվեհամար է լինելու, թ՞ե Ա/Ձ-ի հետ պիտի կապ ունենա: Որպես Ա/Ձ պիտի՞ բացեմ:

Գայանե

Այո, գումար հասնում է, պետք է գնաք սոցապ ծառայություն Ձեր բյուլետենը ներկայացնեք, որպեսզի հաշվեն։