Մայրության նպաստ

Alina.

Բարև Ձեզ: Խնդրում եմ, եթե կարող եք պարզաբանեք` չաշխատող անձը իրավունք ունի՞ ստանալու 140 օր հղիության և մայրության բյուլետեն և ի՞նչ հաշվարկով: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Մայրության նպաստ

  1. Այո, կարող է, եթե գտնվում է հղիության 7-րդ ամսում: Բժշկուհին հանձնում է քեզ բյուլետենի թուղթը, որպեսզի դիմում ներկայացնեք սոցապ նախարարություն և ստանաք 156 600 դրամ, որպես չաշխատող մայր:

  2. Այո, չաշխատող մայրերը՝ որպես մայության նպաստ ստանում են 156 578 դրամ՝ 68 000 * 50 / 100 / 30.4 * 140 = 156 578: Աշխատող մայրերի մայրության նպաստի հաշվարկը այլ է:

  3. Այո, իրավունք ունի: Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:

  4. Չաշխատող մայրերին մայրության նպաստը կտրվի աշխատող մայրերի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի 140 օրվա համար:

  5. Այո, չաշխատող մայրերին ևս հասնում է մայրության նպաստ, սակայն չափը տարբերվում է գրանցված աշխատողների համեմատ, հաշվարկը կատարում է տարածքային սոցապը:

  6. Այո, չաշխատող մայրերը ևս ստանում են հղիության նպաստ, հղիության 31 շաբաթականում, հղիությունը վարող բժշկի տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա՝ վերջին տվյալներով 126 000 դրամ միանվագ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *