Մանրածախ առևտրի հաշվառումը

Արմեն.

Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս է կատարվում հաշվառումը մանրածախ առևտրում: Խնդրում եմ մանրամասնել “առևտրային հավելագնի մեթոդը”, ներկայացնել ձևակերպումները:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Մանրածախ առևտրի հաշվառումը

  1. Հարգելի Արմեն, օրինակ, կազմակերպությունը ձեռք է բերել 100 000 ապրանք + 20 000 ԱԱՀ: Ապրանքները պետք է վաճառվեն 156 000 դրամ վաճառքի գնով:
    Դտ 216 156 000
    Կտ 2171 30 000
    Կտ 2172 26 000
    Կտ 521 100 000

    Դտ 261 20 000
    Կտ 521 20 000

    Իրացված ապրանքի դիմաց դրամարկղ մուտք է եղել 156 000, այդ թվում 26 000:

    Դտ 251 156 000
    Կտ 611 130 000
    Կտ 5243 26 000

    Վաճառված ապրանքների արժեքի դուրսգրումը ճանաչվում է ծախս`

    Դտ 711 156 000
    Կտ 216 156 000

    Եվ կիրառվում է ճշտանցման եղանակը`

    Դտ 711 (30 000)
    Կտ 2171 (30 000)

    Դտ 711 (26 000)
    Կտ 2172 (26 000)

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *